Բրյուսելյան զրույց. Մոգերինին և Նալբանդյանը մտածում են ԵՄ-Հայաստան համատեղ ապագայի շուրջ — Rusarminfo
Воскресенье , Август 20 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Բրյուսելյան զրույց. Մոգերինին և Նալբանդյանը մտածում են ԵՄ-Հայաստան համատեղ ապագայի շուրջ

Բրյուսելյան զրույց. Մոգերինին և Նալբանդյանը մտածում են ԵՄ-Հայաստան համատեղ ապագայի շուրջ

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում մեկնարկել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի միջև բանակցությունները Հայաստանի և ԵՄ-ի միջև փոխհարաբերություններն ամրագրող նոր փաստաթղթի ստեղծման շուրջ:

Հայաստանն ու ԵՄ-ն փորձում են դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, որը ստեղծվել է ասոցացման պայմանագրի ձախողումից հետո, — վստահ է ռուսաստանյան քաղաքագետ Սերգեյ Մարկովը:

«ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը դուրս եկավ ասոցացման համաձայնագրից, որն ավելի վաղ ստորագրել էր ԵՄ-ի հետ: Հնարավոր է, որ նախատեսվող հանդիպմանը ԵՄ-ի ու Հայաստանի միջև նրանք կփորձեն այլընտրանք գտնել: Ըստ էության, հանդիպումը կկրի բացառապես պաշտոնական բնույթ», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Մարկովը:

Բայց պետք չէ թերագնահատել ԵՄ-ի ձգտումը մուտք գործել հետխորհրդային պետությունների քաղաքականություն, — ասում է Մարկովը: «Հայաստանի վրա մշտապես ճնշում է գործադրվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արևմտյան երկրների կողմից: Եվ հենց ԵՄ-ի շնորհիվ Երևանն այդպես էլ ամբողջությամբ չի ինտեգրվել Եվրասիական միություն»:

Բանակցությունները ճակատագրական որոշումներ առաջ չեն բերի, — համոզված է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի տնօրենի տեղակալ Թամարա Գուզենկովան:

«Բոլոր ԵԱՏՄ անդամներն ունեն արտաքին կապեր, իրականում` ավելի մեծ ծավալի, քան միության ներսում: Բայց և այնպես, առանց հետահայաց նայելու ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին, Հայաստանին չի հաջողվի գործել: Վերջին տարիների փորձը վկայում է, որ Բրյուսելը նման կապեր է ստեղծում, որպեսզի կոտրի հետխորհրդային տարածքում առկա տնտեսական կապերը», — RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է փորձագետը:

Նշենք, որ 2013-ի նոյեմբերին նախատեսվում էր Երևանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը: Բայց 2015-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, և ներակյումս Հայաստանի և ԵՄ-ի միջև գործում է գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN