Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / TANAP. ադրբեջանական գազամուղը՝ օգնություն եղբայրական թուրք ժողովրդին

TANAP. ադրբեջանական գազամուղը՝ օգնություն եղբայրական թուրք ժողովրդին

Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են արագացնել Անդրանատոլիական TANAP գազամուղի կառուցումը և նախատեսվածից ավելի վաղ այն հասցնել ավարտի (մինչև 2018թ. — խմբ.), այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

TANAP գազամուղը թույլ կտա Թուրքիային մեծացնել Ադրբեջանից գազի գնման ծավալները տարեկան 6 մլրդ կուբամետրով, ինչպես նաև հնարավորություն կընձեռի Բաքվին Եվրոպա արտահանել մոտ 10 մլրդ կուբամետր գազ տարեկան կտրվածքով: Գազը Եվրոպա կհասնի TANAP-ին միացվող TAP գազամուղով: Գազը կմատակարարվի ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքից:

Թուրքիան շտապում է, բայց հարց է, թե արդյոք մինչև սահմանված ժամկետը պատրաստ կլինի այդ գազամուղով մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսային բազան, — ասում է Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը:

«Խիստ կասկածում եմ, որ այն պատրաստ կլինի (ռեսուրսային բազան – խմբ.): Թուրքիան սկսել է արագացնել գործընթացը Ռուսաստանի հետ ստեղծված բարդ հարաբերությունների պատճառով և այդպիսով փորձում է ցույց տալ, որ իրեն պետք չէ ռուսաստանյան գազը, և ինքն ունի այլընտրանքային տարբերակներ: Բայց ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի միջև կան կնքված երկարաժամկետ պայմանագրեր, որոնք դեռևս գործում են և կապում են իրար այս երկու երկրները»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Գրիվաչը:

Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան ամբողջությամբ կախված է ռուսաստանյան գազի ներկրումից, երկրի սպառման 56%-ն ապահովում է «Գազպրոմը» (2014-ին`27,4 մլրդ կուբամետր): Գազի մատակարարներն են նաև Ադրբեջանը (5,3 մլրդ կուբամետր) և Իրանը (8,9 մլրդ կուբամետր): Թուրքիայում գազի պահանջարկը, չնայած 2009-ի ճգնաժամով պայմանավորված որոշակի նվազեցման, շարունակում է աճել տարեկան մոտ 3%-ով, և ներկայումս երկիրը հանդիսանում է «Գազպրոմի» խոշորագույն շուկան` Գերմանիայից հետո:

2007-ից մինչև 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքը, պետական SOCAR ընկերության տվյալներով, արդյունահանել է մոտ 61 մլրդ կուբամետր գազ: Նույն ժամանակահատվածում արտահանվել է 33 մլրդ կուբամետր դեպի Թուրքիա և 4,5 մլրդ կուբամետր դեպի Վրաստան:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …