Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են արագացնել Անդրանատոլիական TANAP գազամուղի կառուցումը և նախատեսվածից ավելի վաղ այն հասցնել ավարտի (մինչև 2018թ. — խմբ.), այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
TANAP գազամուղը թույլ կտա Թուրքիային մեծացնել Ադրբեջանից գազի գնման ծավալները տարեկան 6 մլրդ կուբամետրով, ինչպես նաև հնարավորություն կընձեռի Բաքվին Եվրոպա արտահանել մոտ 10 մլրդ կուբամետր գազ տարեկան կտրվածքով: Գազը Եվրոպա կհասնի TANAP-ին միացվող TAP գազամուղով: Գազը կմատակարարվի ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքից:
Թուրքիան շտապում է, բայց հարց է, թե արդյոք մինչև սահմանված ժամկետը պատրաստ կլինի այդ գազամուղով մատակարարումն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսային բազան, — ասում է Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը:
«Խիստ կասկածում եմ, որ այն պատրաստ կլինի (ռեսուրսային բազան – խմբ.): Թուրքիան սկսել է արագացնել գործընթացը Ռուսաստանի հետ ստեղծված բարդ հարաբերություննե
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան ամբողջությամբ կախված է ռուսաստանյան գազի ներկրումից, երկրի սպառման 56%-ն ապահովում է «Գազպրոմը» (2014-ին`27,4 մլ
2007-ից մինչև 2015-ի մայիսն ընկած ժամանակահատվածու