Աննախադեպ արդյունք. հայ ծանրամարտիկները նվաճել են 7 օլիմպիական ուղեգիր — Rusarminfo
Воскресенье , 27 сентября 2020
Главная / Նորություններ / Աննախադեպ արդյունք. հայ ծանրամարտիկները նվաճել են 7 օլիմպիական ուղեգիր

Աննախադեպ արդյունք. հայ ծանրամարտիկները նվաճել են 7 օլիմպիական ուղեգիր

Ամերիկյան Հյուսթոնում եզրափակվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավարար է գնահատել հայ մարզիկների ելույթները:

Հայաստանի հավաքականը 157 միավոր է ստացել, թիմային հաշվարկով 8-րդ տեղը զբաղեցրել: Մարզչի խոսքով, ծանրամարտիկները հաղթահարել են առաջադրանքն ու նվաճել օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Փոքր բրոնզե մեդալների են արժանացել Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և գերծանրքաշային մարտիկ Գոռ Մինասյանը: Վանիկ Ավետիսյան (69կգ) զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ գերծանրքաշային մարտիկ Ռուբեն Ալեքսանյանը` 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Հայաստանից Օլիմպիական խաղերին կմասնակցի 7 ծանրամարտիկ, նրանց թվում են նաև երկու մարզիկ կանանց հավաքականից: Գլխավոր մարզչի գնահատմամբ, նման արդյունք հայ ծանրամարտի պատմության մեջ երբևէ չի արձանագրվել:

Добавить комментарий

Смотрите также

Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին

Հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» և առանց ձգձգումների: Այս մասին Հայաստանի …