Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ռազմական փորձագետների կարծիքը S-400 համակարգերի անխոցելիության մասին

Ռազմական փորձագետների կարծիքը S-400 համակարգերի անխոցելիության մասին

Նախօրեին թուրքական Milliyet-ը հայտնել էր, որ Թուրքիայի ԶՈՒ-ին հաջողվել է չեզոքացնել S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը, որոնք Ռուսաստանից Սիրիա էին տեղափոխվել ռուսաստանյան ՏՕՈՒ-ի գործողությունները ծածկելու համար:

Թուրքական բանակը Սիրիայի հետ սահմանի խնդրահարույց հատվածում տեղակայել է իր նորագույն Koral հակաօդային համակարգերը, որոնք «խաթարում են» ռուսաստանյան հրթիռների աշխատանքը, գրում է լրատվամիջոցը:

Տեսականորեն S-400-ի աշխատունակության վրա հնարավոր է ազդել, ասում է «Օդատիեզերական պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը:

«Չտիրապետելով թուրքական Koral համակարգի մասին տեղեկատվությանը` չեմ կարող ասել, կարող է արդյոք այն չեզոքացնել ռուսաստանյան համակարգերը, բայց S-400-ն, ինչպես և ցանկացած ռադիոէլեկտրոնային սարք, խոցել է տարբեր կարգի խախտումների հարցում: S-400-ն ունի ռադիոէլեկտրոնային ճնշումից պաշտպանվելու համակարգ, բայց այն չի ապահովում 100%-ոց պաշտպանություն ռադիոէլեկտրոնային հարձակումներից», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխայիլ Խոդարյոնոկը:

Ռուսաստանյան S-400-ը չեզոքացնել բացարձակապես հնարավոր չէ, համոզված է «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

«Թուրքիան չի կարող չեզոքացնել մեր նորագույն հակաօդային հրթիռային S-400 համակարգը, քանի որ այն ի սկզբանե նախագծվել և ստեղծվել է բոլոր ռադիոէլեկտրոնային խոտանների հաշվարկով: Այս համակարգը կարող է աշխատել և իրականացնել իր մարտական առաջադրանքները հակառակորդի կողմից հատուկ ձեռնարկված ռադիոէլեկտրոնային ազդեցության պայմաններում, և Թուրքիան ի զորու չէ խնդիրների ստեղծել S-400-ը գործարկելու հարցում », — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Իգոր Կորոտչենկոն:

Նշենք, որ թուրքական աղբյուրների համաձայն, Koral համակարգի կայանի գործարկման էությունը կայանում է հակառակորդի ռադիոէլեկտրոնային համակարգերի ազդանշանների աշխատանքի, մասնավորապես` տեղորոշման համակարգերի խաթարման մեջ: Koral-ը կարող է նաև «ապատեղեկացնել» հրթիռներն ու հակառակորդի ռադիոտեղորոշման համակարգերը` փոխանցելով դրանց կեղծ տվյալներ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …