Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Իգոր Կորոտչենկո. «S-400-ի տեղակայումը Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտություն է»

Իգոր Կորոտչենկո. «S-400-ի տեղակայումը Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտություն է»

Ռուս-թուրքական առճակատման խորացման պայմաններում փորձագետները նշում են Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ամրապնդման անհրաժեշտությունը:

Ստեղծված իրավիճակում S-400-ի տեղակայումը Հայաստանում ռուսաստանյան բազայի թիկունքի պաշտպանության համար չէր խանգարի, — ասում է ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

«Եթե Թուրքիան սրացնի իրավիճակը և սադրիչ քաղաքականություն վարի, ապա Ռուսաստանը կարող է պատասխան գործողության դիմել` ուղարկելով Հայաստան S-400 հակաօդային հրթիռային պաշտպանության համակարգեր: Այդ մասին համապատասխան որոշում կկայացնի ՌԴ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբը», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կորոտչենկոն:

Ըստ փորձագետի` չի կարելի բացառել նաև Բոսֆորի և Դարդանելիի նեղուցների արգելափակումը, ինչպես նաև Հայաստանի և այնտեղ գտնվող ռուսաստանյան ռազմաբազայի դեմ սադրանքները:

«Ռուսաստանը չի բացառում հետ մղել Թուրքիայի սպառնալիքներն ու իր դեմ ուղղված ագրեսիան ` օգտագործելով ժամանակակից զենքերի բոլոր տեսակներն, ինչպես սովորական, այնպես էլ ատոմային վերազինմամբ: Գոյություն ունի մարտավարական ատոմային զենք, որը կարող է կիրառվել հակառակորդի խմբավորումների դեմ Ռուսաստանի կամ ռուսաստանյան զինվորականների ուղղությամբ ագրեսիայի դեպքում», — ասել է Կորոտչենկոն:

Փորձագետը նշել է նաև, որ Թուրքիայի կողմից հնարավոր սադրիչ գործողությունների դեպքում անհրաժեշտ կլինի Հայաստանում տեղակայել նաև հարվածային ավիացիա` ի լրումն առկա МИГ-25 համակարգերի: Հայաստանում մեր ռազմաբազայի և այդ երկրի զինվորականների պատրաստվածության ամրապնդումը բացարձակապես օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ոչնչացրել է ռուսաստանյան Սու-24 օդանավը, որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատթարացել են: Մոսկվան արդեն Սիրիա է ուղարկել S-400 հակաօդային հրթիռային համակարգերը ՌԴ ՕՏՈՒ-ի գործողությունները թիկունքից պաշտպանելու համար: Հայտնվել է նաև Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին, դադարեցվել է զբոսաշրջիկների հոսքն այդ երկիր, իսկ 17 տեսակի թուրքական արտադրանք հայտնվել է արգելքի տակ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …