Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Տվյալներ, որոնք խուսափում են հրապարակել. ինչպես Թուրքիան դարձավ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը

Տվյալներ, որոնք խուսափում են հրապարակել. ինչպես Թուրքիան դարձավ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը

Ռուսաստանի կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների ընդունումը այս կամ այն կերպ կազդի նաև Ռուսաստանի դաշնակիցների, մասնավորապես` ԵԱՏՄ անդամ պետությունների վրա:

RUSARMINFO-ն հրապարակում է Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության տվյալները 1991-ից 2014թ-ն ընկած ժամանակահատվածում:

1991-1998-Թուրքիայից Հայաստան ներկրումը կազմել է 46 մլն դոլար, Թուրքիա արտահանումը` 16 մլն դոլար:

1998-2008 – Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 618 մլն դոլար. 600 միլիոնը Թուրքիայից Հայաստան ներկրումն է, իսկ 18 միլիոնը` հայկական ապրանքների արտահանումը Թուրքիա:

2008 – 2014 – Թուրքիայից ներկրումը կազմել է 1,5 մլրդ դոլար, Թուրքիա արտահանումը` 9 մլն դոլար:

Թուրքական ապրանքների ներկրումը շարունակվում է նաև 2015-ին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում – խմբ.):

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Թուրքիան Հայաստանի հետ առավել մեծ ծավալի առևտրաշրջանառություն ունեցող պետությունների հնգյակում է: Նրա մասնաբաժինը 3,9 % է: Թուրքիային գերազանցում են Իրանը (4.9%), Գերմանիան (7.5%), Չինաստանը (9.9%) և Ռուսաստանը (23.7%):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ԱՎԾ-ի տվյալներով, անկախության քսանից ավելի տարիների ընթացքում` ԽՍՀՄ փլուզումից և սեփական արտահանման-ներմուծման քաղաքականության մեկնարկից հետո, Հայաստանը Թուրքիայից ներկրել է 2,2 մլրդ դոլարի ապրանք, մինչդեռ Թուրքիա է արտահանել ապրանքատեսակներ 40 մլն դոլարի միայն:

Նշենք, որ առևտրային հաշվեկշռի նման մեծ տարբերությունը պայմանավորված է Թուրքիայի կողմից հայկական ապրանքների ներկրման հանդեպ սահմանված արգելքով: Հայկական այն ապրանքատեսակները, որոնք հայտնվում են Թուրքիայում, սահմանը հատում են անձնական ուղեբեռի տարբերակով, որի համար թույլտվություն անհրաժեշտ չէ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական շրջափակման պայմաններում թուրքական ապրանքները Հայաստան են ներկրվում Վրաստանի տարածքով:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …