Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայերը Ռյազանովին չեն մոռանա

Հայերը Ռյազանովին չեն մոռանա

Էլդար Ռյազանովն ավելի քան 30 կինոնկարի հեղինակ է, որոնցից յուրաքանչյուրն արդարացիորեն համարվում է խորհրդային, իսկ հետո ռուսաստանյան կինոյի լավագույն ստեղծագործությունը: Նախկին ԽՍՀՄ տարածքում չկա որևէ մեկ, ով չի դիտել Ռյազանովի կինոնկարներից առնվազն մեկը: “Զգուշացիր ավտոմեքենային”, “Ծառայողական սիրավեպ”, “Ճակատագրի հեգնանքը, կամ Բաղնիքդ անուշ”, “Գարաժ”, ցուցակն անվերջ կարելի է շարունակել:

Էլդար Ռյազանովը խորհրդային ժամանակների լավագույնն էր կատակերգական ժանրում, ով ուներ հրաշալի հումոր”, — ասել է այսօր Երևանի Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Հայկական թեման բարակ թելով անցնում է Ռյազանովի կինոնկարներում:

Այսպես, նույն Ալ.Գրիգորյանի թույլտվությամբ, «Կայարան երկուսի համար» ֆիլմում հայտարարվում էր, որ քաղաքում հյուրախաղերով հանդես է գալու Երևանի Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնը:

Իսկ “Ճակատագրի հեգնանք” ֆիլմում հնչած “Կատանյանների հետ լավ չստացվեց” արտահայտությունը, երբ Ժենյա Լուկաշինն ու Գալյան ոչ մի կերպ չէին կարողանում նոր տարին դիմավորել Կատանյանների մոտ, պատահական չէր ընտրված: Խորհրդային ռեժիսոր-վավերագետ Վասիլի Կատանյանը Ռյազանովի մոտ ընկերն էր: Նրանք դեռևս ՎԳԻԿ-ում էին ծանոթացել և ընկերներ մնացել ողջ կյանքի ընթացքում:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստը մահացել է նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը 88 տարեկանում` սրտի սուր անբավարարության պատճառով: Ռյազանովը նոյեմբերի 21-ին տեղափոխվել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ռեժիսորի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայի “Էլդար” ակումբում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …