Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Նավի վրա խռովություն է բարձրանում. Ուզբեկստանի նախագահը քննադատում է Պուտինին

Նավի վրա խռովություն է բարձրանում. Ուզբեկստանի նախագահը քննադատում է Պուտինին

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը քննադատել է Ռուսաստանին Սիրիայում ռմբակոծությունների իրականացման և նոր զենքի կիրառման համար, այս մասին հաղորդում է ИА REGNUMը` հղում կատարելով Ուզբեկստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից մեկի ղեկավարի խոսքերին: «Որոշ երկրներ մտածում են, թե ճիշտ են գործում: Բայց մինչև որևէ տեղ մուտք գործելը, պետք է մտածել, թե ինչպես դուրս գալ այդ տեղից», — ասել է Կարիմովը Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցի պատվին կազմակերպված միջոցառմանը:

Ընդ որում, ինչպես գրում է գործակալությունը, Կարիմովը օգտագործել է արևելյան դիվանագիտության ավանդական ոճը` չնշելով, թե որ պետության մասին է խոսքը: Այդուհանդերձ, ելույթի համատեքստից ակնհայտ է եղել, որ խոսքը վերաբերել է Ռուսաստանին: «Եվ պետք չէ հպարտանալ, որ կիրառում ես ժամանակակից զենք, դա վտանգավոր է»:

Կարիմովի հայտարարությունը որոշակի առումով կարելի է որակել որպես աջակցություն թյուրքական պետությանը, կարծում է ԵվրԱզԵս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

«Զուր չէր Ջոն Քերիի մեկ ամիս առաջ Կենտրոնական Ասիա կատարած այցը` ԱՄՆ-ի շուրջ կենտրոնական-ասիական պետությունները միավորելու նպատակով: Գրեթե նույն մեխանիզմն է, որով թուրքերը ընկերություն են անում ամերիկացիների հետ: Ուզբեկստանի նախագահի հայտարարությունը պայմանավորված է մարդու անհեռատեսությամբ: Նա չի տեսնում վաղվա օրը, իսկ ներկան կախված է ամենամտերիմ դաշնակցի հետ տնտեսական և քաղաքական կապերից, բայց ոչ Թուրքիայից և արևմտյան երկրներից, ի դեմս որոնց Կարիմովը տեսնում է դաշնակիցների` չգիտակցելով, որ ծայրահեղական իսլամիզմի վտանգտը, վերջիվերջո, կհեղեղի նաև Ուզբեկստանը », —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լեպեխինը:

Նշենք, որ Ուզբեկստանը ԱՊՀ գործող անդամ է, անդամակցում է նաև ավելի քան 100 միջազգային կազմակերպության: 2012-ին պետությունը պաշտոնապես դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում: Ուզբեկստանը նաև հետաքրքրություն չի ցուցաբերել ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …