Էլդար Ռյազանովն ավելի քան 30 կինոնկարի հեղինակ է, որոնցից յուրաքանչյուրն արդարացիորեն համարվում է խորհրդային, իսկ հետո ռուսաստանյան կինոյի լավագույն ստեղծագործությու
“Էլդար Ռյազանովը խորհրդային ժամանակների լավագույնն էր կատակերգական ժանրում, ով ուներ հրաշալի հումոր”, — ասել է այսօր Երևանի Ստանիսլավսկու անվ. պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Հայկական թեման բարակ թելով անցնում է Ռյազանովի կինոնկարներում:
Այսպես, նույն Ալ.Գրիգորյանի թույլտվությամբ, «Կայարան երկուսի համար» ֆիլմում հայտարարվում էր, որ քաղաքում հյուրախաղերով հանդես է գալու Երևանի Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնը:
Իսկ “Ճակատագրի հեգնանք” ֆիլմում հնչած “Կատանյանների հետ լավ չստացվեց” արտահայտությունը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը մահացել է նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը 88 տարեկանում` սրտի սուր անբավարարության պատճառով: Ռյազանովը նոյեմբերի 21-ին տեղափոխվել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ռեժիսորի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայի “Էլդար” ակումբում: