Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքական ապրանքները Ռուսաստան կներմուծվեն Ադրբեջանի տարածքով

Թուրքական ապրանքները Ռուսաստան կներմուծվեն Ադրբեջանի տարածքով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևը հանձնարարել է դյուրացնել Ադրբեջանի տարածքով թուրքական բեռնատարների տարանցման կարգը: Սա ենթադրում է, որ անգամ մուտքի արտոնագրի կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում թուրք վարորդներից տուգանք չի գանձվի:

Բայց ընդունված որոշման նպատակը տուգանքների չեղարկումը չէ միայն, սա կարագացնի նաև Ադրբեջանի տարածք թուրքական ապրանքների ներմուծման գործընթացը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահն իր այս որոշման մասին հայտարարել է օրեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլիի հետ Բաքվում կայացած հանդիպումից անմիջապես հետո:

Ադրբեջանը Ռուսաստան կարող է ներմուծել թուրքական արտադրության ապրանքները ադրբեջանականի տեսքով, — կարծում է ՌԳԱ գյուղատնտեսական կանխատեսումների ինստիտուտի տնօրենի տեղակալ Դմիտրի Կուվալինը:

Նման նախադեպեր շատ կան: Մենք հիշում ենք, թե ինչպես էին Լեհաստանից Ռուսաստան ներկրում ցածրորակ հարավամերիկյան մսամթերքը որպես լեհական արտադրանք: Խաբուսիկ ներմուծումը կարող է տեղի ունենալ ներմուծվող ապրանքների արտոնագրերի և ուղեկցող փաստաթղթերի փոփոխման տարբերակով», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Դմիտրի Կուվալինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը հանձնարարել էր սահմանափակել Ռուսաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիափոխադրումները, գործատուներին արգելել 2016թ.-ի հունվարի 1-ից աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիներին: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ արգելքի տակ են հայտնվել այնպիսի թուրքական արտադրանքներ, ինչպիսիք են պաղեցված կամ սառեցված մսամթերքը, խոշոր եղջերավոր անասունների միսը, թռչնի միսը, կաթնամթերքը, ծովային մթերքներն ու պտուղ-բանջարեղենը: ՌԴ Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն էլ իր հերթին հայտարարել է, որ թուրքական ապրանքները կարել է փոխարինել Ադրբեջանից, Ուզբեկստանից, Մարրոկոյից և Իսրայելից ներկրվող ապրանքատեսակներով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …