Четверг , 18 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Gallup-ի հարցում. Հայաստանի բնակչության 66%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում

Gallup-ի հարցում. Հայաստանի բնակչության 66%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում

«Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հրապարակել է Հայաստանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցված քաղաքացիների մեծ մասից ավելին կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները չեն վտանգում Հայաստանի անվտանգությունը: Հարցվածների 66%-ն արդարացնում են Ռուսաստանի ՏՕՈՒի ռազմական գործողությունները Սիրիայում:

Նշենք, որ հարցվածների 17%-ը համարում է, որ ռազմական գործողությունները վնաս են հասցնում Սիրիայի հայ համայնքին, իսկ 8%-ը կարծում է, որ Հայաստանը կարող է հայտնվել ահաբեկիչների թիրախում:

Ռուսաստանյան գործողություններին բացասական է վերաբերվում բնակչության 22%-ը:

Այն հարցին, թե «վերջ կդնեն արդյոք այդ գործողությունները Սիրիայում չորս տարի ընթացող պատերազմին», 25%-ն ասել է «այո», 34%-ը` « հնարավոր է` այո», 12%-ը « հնարավոր է` ոչ», իսկ 10%-ը «միանշանակ` ոչ»:

Թե ով է մեղավոր հարցին, հարցվածների 52%-ն ասել է ԱՄՆն, 23%-ը որպես մեղավոր նշել է ահաբեկչական խմբավորումներին, 15%-ը` Թուրքիային, 15%-ը` սիրիական իշխանություններին Բաշար Ասադի հետ միասին, 8%-ը` սիրիական ընդդիմությանը, 6%-ը` Ռուսաստանին, 5%-ը` եվրոպական պետություններին, 3%-ը` Սաուդյան Արաբիային:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …