Gallup-ի հարցում. Հայաստանի բնակչության 66%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում — Rusarminfo
Среда , Декабрь 13 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Gallup-ի հարցում. Հայաստանի բնակչության 66%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում

Gallup-ի հարցում. Հայաստանի բնակչության 66%-ը հավանություն է տալիս Ռուսաստանի գործողություններին Սիրիայում

«Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հրապարակել է Հայաստանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Հարցված քաղաքացիների մեծ մասից ավելին կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները չեն վտանգում Հայաստանի անվտանգությունը: Հարցվածների 66%-ն արդարացնում են Ռուսաստանի ՏՕՈՒի ռազմական գործողությունները Սիրիայում:

Նշենք, որ հարցվածների 17%-ը համարում է, որ ռազմական գործողությունները վնաս են հասցնում Սիրիայի հայ համայնքին, իսկ 8%-ը կարծում է, որ Հայաստանը կարող է հայտնվել ահաբեկիչների թիրախում:

Ռուսաստանյան գործողություններին բացասական է վերաբերվում բնակչության 22%-ը:

Այն հարցին, թե «վերջ կդնեն արդյոք այդ գործողությունները Սիրիայում չորս տարի ընթացող պատերազմին», 25%-ն ասել է «այո», 34%-ը` « հնարավոր է` այո», 12%-ը « հնարավոր է` ոչ», իսկ 10%-ը «միանշանակ` ոչ»:

Թե ով է մեղավոր հարցին, հարցվածների 52%-ն ասել է ԱՄՆն, 23%-ը որպես մեղավոր նշել է ահաբեկչական խմբավորումներին, 15%-ը` Թուրքիային, 15%-ը` սիրիական իշխանություններին Բաշար Ասադի հետ միասին, 8%-ը` սիրիական ընդդիմությանը, 6%-ը` Ռուսաստանին, 5%-ը` եվրոպական պետություններին, 3%-ը` Սաուդյան Արաբիային:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …