Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Միխեև. Թուրքիան կարող է սադրանքի դիմել Հայաստանի հարցում

Սերգեյ Միխեև. Թուրքիան կարող է սադրանքի դիմել Հայաստանի հարցում

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլին հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավորը Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու համար:

Երկրի երկրորդ դեմքի հայտարարությունը նշանակում է, որ Թուրքիան նոր ճակատ է բացում Ռուսաստանի դեմ պայքարում:

Թուրքիան միայնակ չի կարող կարգավորել իրավիճակը տարածաշրջանում, բայց նա դա կարող է անել Ադրբեջանի ձեռքերով, որն այդ դեպքում դժվար իրավիճակում կհայտնվի Մոսկվայի և Անկարայի միջև, — ասում է Կասպիական համագործակցություն ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը:

«Հիմա թուրքերը կսկսեն Բաքվի վրա հրեշավոր ճնշում գործադրել: Կփորձեն առավելագույնս անախորժություններ ստեղծել Ռուսաստանի և նրա ինտեգրացիոն ծրագրերի համար: Ադրբեջանը պետք է հավասարակշռված մոտեցում դրսևորի այս իրավիճակում: Թեպետ, կարծում եմ, որ նրանք որևէ տեղ ստիպված կլինեն զիջել թուրքերին, իսկ որևէ տեղ էլ` չվիրավորել Մոսկվային», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Սերգեյ Միխեևը:

Քաղաքագետը համոզված է, որ տարածաշրջանում իրավիճակի սրացումը սպառնում է հարավկովկասյան բոլոր երեք հանրապետություններին:

«Թուրքիան կարող է ուղիղ սադրանքի դիմել Հայաստանի նկատմամբ, բայց իրավիճակի սրացումն ու իրական պատերազմը ձեռնտու չեն տարածաշրջանի որևէ երկրի: Այս իրավիճակում Երևանը մեկ առավելություն է ստանում. ռուսթուրքական հարաբերությունների լարվածության պայմաններում կամրապնդվի հայռուսական ռազմական դաշինքը », — ասել է Միխեևը:

Հիշեցնենք, որ թուրքերի կողմից Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24-ի ոչնչացումից հետո Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը պահանջել է Թուրքիայից ներողություն խնդրել և փոխհատուցել վնասը, բայց թուրքական ղեկավարությունը հայտարարել է, որ իր մեղավորությունը կատարվածում չի տեսնում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …