Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ Պետդումայի փոխնախագահի պաշտոնական մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ

ՌԴ Պետդումայի փոխնախագահի պաշտոնական մեկնաբանությունը Հայոց ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ

RUSARMINFO-ն ներկայացնում է ՌԴ Պետական դումայի փոխնախագահ, «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Լևիչևի պաշտոնական մեկնաբանությունը Օսմանյան կայսերությունում հայերի ցեղասպանության օրենքի նախագծի վերաբերյալ:

RUSARMINFO — Որքանո՞վ է հավանական Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատիժ սահմանող օրինագծի ընդունումը:

Նիկոլայ Լևիչև — Պետք չէ պատրանքներ տածել, նման օրնքները միանգամից չեն ընդունվում: Բայց դրա ներկայացման համար ավելի բարենպաստ պայմանների կարելի էր սպասել միայն հիշատակման հաջորդ «կլոր» տարեթվին:

Հիշեցնեմ, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցեց հայերի ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին: Ի դեպ, Ֆրանսուա Օլանդի հետ թև-թիկունքի տված: Ռուսաստանն ամենաբարձր մակարդակի վրա իր գնահատականն է տվել հարյուրամյա վաղեմության արյունալի իրադարձություններին: Այս հարցի շուրջ ռուսաստանյան հասարակության ներսում չկան հակադիր կարծիքներ, այնպես որ նշյալ օրինագծի ընդունումը, ինչպես ես եմ պատկերացնում, ժամանակի հարց է:

Բայց, արդեն իսկ հասկանալի է, որ օրինագծի քննարկումը բանավեճի է վերածվում և ոչ միայն Պետդումայի պատերի ներքո: Այլ խմբակցություններից որոշ գործընկերներ տեսակետներ են հայտնել, որ ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժը չափազանցված միջոց է: Բայց ռուս-թուրքական հարաբերությունների աստիճանը` լինի դա «ջերմացում» կամ «սառեցում», նվազագույնը ազդեցությունն ունի վերջնական արդյունքի վրա: Ողջախոհությունը վաղ թե ուշ կհաղթի, 1915-1922 թվականների ողբերգության մասին հիշատակը պաշտպանված կլինի օրենքով, այնպես, ինչպես տեղի ունեցավ Նյուրնբերգյան դատավարության վճիռների օրենսդրական պաշտպանության դեպքում:

RUSARMINFO: Ինչու՞ հենց հիմա առաջարկվեց օրինագիծը:

Նիկոլայ Լևիչև — Անշուշտ, թեման օդից վերցված չէ: Քաջ հայտնի է, թե շիկացման ինչ աստիճանի է հասել դրա հասարակական քննարկումը Օսմանյան կայսերությունում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուրամյակի տարում: Դեռևս 2015թ.-ի նախաշեմին “ԱՐԴԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ” կուսակցությունն անցկացրեց միջազգային գիտաժողով` նվիրված ցեղասպանության խնդիրներին: Այս տարվա ապրիլին ռուսաստանյան խորհրդարանի ստորին պալատն ընդունեց հայտարարություն, որում արտահայտեց իր խորին կարեկցանքը եղբայրական Հայաստանին և միաժամանակ կոչ արեց միջազգային հանրությանը, որպեսզի միջազգային վեճերը լուծվեն բանակցային և ոչ պատերազմական ճանապարհով: Ապրիլին Պետական դումայի պատվիրակությունը իմ գլխավորությամբ մասնակցել է Երևանում և Մոսկվայում կայացած հիշատակի միջոցառումներին:

Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ներկայացումը այս տարվա իրադարձությունների շղթայի մի կապն է, իսկ առաջնահերթ` ևս մեկ հիշեցում պատմական արդարության վերականգնման մասին:

Սրա հետ մեկտեղ, միջազգային դրությունն, անշուշտ, ազդել է այս օրենսդրական նախաձեռնության ներկայացման վրա: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններն այսօր ունեն ցեղասպանության մի շարք նշաններ. տեղի են ունենում այլադավանների զանգվածային սպանություններ, ոչնչացվում են քրիստոնեական սրբավայրեր, տեղի է ունենում ահաբեկչության լայն քարոզ տեղեկատվական ռեսուրսների միջոցով` ուղղված ծայրահեղականների ընդդիմախոսների հոգեբանական ճնշմանը: Եթե մենք անհրաժեշտ ուշադրությամբ չվերաբերվենք անցյալի փաստերին, չպաշտպանենք պատմական ճշմարտությունը, ապա մենք դատապարտված կլինենք արյունալի իրադարձությունների կրկնությանը:

Նշենք, որ 1915թ.-ին Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվության ենթարկելու մասին օրինագծի ներկայացման մասին նախօրեին տեղեկացրել էր «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Twitter-ի իր էջում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …