Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Իվան Կոնովալով. «Սու-24-ի վրա հարձակումը Թուրքիայի համար խնդիրներ կստեղծի Հայաստանի հետ սահմանին»

Իվան Կոնովալով. «Սու-24-ի վրա հարձակումը Թուրքիայի համար խնդիրներ կստեղծի Հայաստանի հետ սահմանին»

Ռուսաստանի արձագանքը կախված է Թուրքիայի ղեկավարության գործողություններից: Եթե նրանք ընդունում են այս միջադեպը որպես ողբերգական սխալ, ապա Ռուսաստանի պատասխանը ևս ավելի զսպված կլինի: Եթե ոչ, ապա, միանշանակ, կհետևի բոլորովին այլ արձագանք, — վստահ է ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը:

«Ներկայումս հայտարարություններով է հանդես գալիս Թուրքիայի Գլխավոր շտաբը, բայց նման դեպքերում անհրաժեշտ է հենց բարձրաստիճան ղեկավարության, իսկ ավելի նախընտրելի է պարոն Էրդողանի արձագանքը, ով, անկեղծ ասած, դուրս է եկել խաղի կանոներից: Օդանավը խոցվել է թուրքական ղեկավարության թույլտվությամբ: Թուրքիան պետք է օգնի ԻՊ-ի դեմ պայքարող պետություններին, այլ ոչ թե խոչընդոտի Ռուսաստանին», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կոնովալովը:

Ռուսաստանյան փորձագետը նաև հիշեցրել է, որ վերջերս թուրքական ուղղաթիռները խախտել էին Հայաստանի օդային սահմանը, որը վերահսկվում է ռուսաստանյան զինված ուժերի կողմից:

«Այժմ թուրքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ իրավիճակի մեղացմանն ուղղված գործողություններ չնախաձեռնելու դեպքում այսուհետև հայ-թուրքական կամ թուրք-սիրական սահմանների ցանկացած խախտում թուրքական ավիացիայի համար կստեղծի խնդիրներ», — նշում է ռուսաստանյան փորձագետը:

Ռազմական փորձագետը համոզված է, որ եթե Թուրքիան չընդունի իր մեղքը, ապա թուրքական ԶՈՒ-ի օդանավերը այլևս սխալմամբ չեն հայտնվի Հայաստանի տարածքում և անպատիժ չեն հեռանա այնտեղից: Հնարավոր է, որ ռուսաստանյան զորքերը կխոցեն դրանք:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ ներխուժել էին Հայաստանի օդային տարածք` պատճառաբանելով տեղի ունեցածը վատ եղանակային պայմաններով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …