Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Իգոր Կորոտչենկո. «Թուրքիայի գործողությունները միջազգային ահաբեկչության դրսևորում են, Ռուսաստանը խստագույնս կարձագանքի դրանց»

Իգոր Կորոտչենկո. «Թուրքիայի գործողությունները միջազգային ահաբեկչության դրսևորում են, Ռուսաստանը խստագույնս կարձագանքի դրանց»

Ներկայացնում ենք RUSARMINFO-ի հարցազրույցը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոյի հետ

RUSARMINFO – Ինչպե ՞ս կարձագանքի Ռուսաստանը Թուրքիայի գործողություններին` ռուսական Սու-24 օդանավի կործանման առնչությամբ:

Իգոր Կորոտչենկո – Ռազմական գործողությունն իրականացնելու ընթացքում ռուսական օդանավը գտնվել է Սիրիայի տարածքում: Հետևաբար, Թուրքիայի օդային սահմանն այն չի խախտել: Այնպես որ, մեր օդանավի վրա հարձակումը որևէ իրավաբանական հիմքեր չունի: Այս պարագայում կարելի է ակնկալել Ռուսաստանի իշխանության քաղաքական արձագանքը, թե ինչպիսին այն կլինի, դեռ դժվար է ասել, բայց կարծում եմ, որ այն կլինի բավականին խիստ:

RUSARMINFO – Ի ՞նչ քայլեր կարող են նախաձեռնվել խոցված Սու-24 օդանավի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ:

Իգոր Կորոտչենկո – Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որտեղ են նրանք վայրէջք կատարել և արդյոք հնարավոր է ռուսաստանյան որոնողափրկարարական խմբի իջեցումն այդ տեղանքում, քանի որ հավանական է, որ մարտիկները ռազմական դիմադրություն ցույց տան: Դժվար է որոշակի որևէ բան ասել, քանի որ այդ տեղանքը նման է շերտավոր տորթի: Խմբավորումները կողք կողքի են գտնվում:

RUSARMINFO – Ինչպե՞ս կարել է գնահատել Թուրքիայի գործողությունները:

Իգոր Կորոտչենկո – Թուրքիայի գործողությունները կարելի գնահատել որպես միջազգային օդային ահաբեկչության ակտ: Թուրքիան ներքաշված է սիրական պատերազմին, այն վարում է տեղում հիբրիդային ռազմական գործողություններ, աջակցում մարտիկներին, ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին: Այն գնում է նավթը, որ ԻԼԻՊ-ը վաճառում է դեմպինգային գներով: Չկասեցնելով այդ գործողությունները` Թուրքիան հանդիսանում է դրանց քաղաքական և տնտեսական շահառուն:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …