Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի երկու համախոհի. նրանցից մեկը ադրբեջանցի է

ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի երկու համախոհի. նրանցից մեկը ադրբեջանցի է

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Իվանովի մարզի վարչության կողմից կասեցվել է ՌԴ երկու քաղաքացիների` Սիրիա մեկնելու և ԻՊ-ի շարքերին անդամագրվելու փորձը: Այս մասին հայտնում է IvanovoNews կայքը` հղում կատարելով ՌԴ ԴԱԾ Իվանովի մարզի վարչությանը: Երկու քաղաքացիների անունները փոխված են` ելնելով անվտանգության անհրաժեշտությունից: 

Իվանովի վարժարաններից մեկի ուսանող ծագումով ադրբեջանցի Ալին սոցցանցերում ստեղծել է համախոհների մի խումբ, որում քննարկման առարկա են եղել ահաբեկչական բնույթի նյութերը` համապատասխան տեսաշարերի ուղեկցությամբ: Սիրիայում ԻՊ-ի շարքերին անդամագրվելու իր ցանկության մասին երիտասարդը հայտնել էր դեռևս 2015-ի ապրիլին: ԴԱՀ-ի կողմից համապատասխան զգուշացում ստանալուց հետո Ալին մտափոխվել էր: Այս ընթացքում երիտասարդը շարունակ գտնվել է վերահսկողության տակ:

ԴԱԾ -ի կողմից զգուշացում է ստացել նաև Իվանովի «Մուսլիմ» անունով մեկ այլ բնակիչ, ով նախկինում պատկանել է ուղղափառ եկեղեցուն, բայց ծնողներից գաղտնի ընդունել է մահմեդականություն: Բուհերից մեկի ուսանողը ևս «В контакте» սոցցանցի իր էջում շփվել է համախոհների հետ և դրական գնահատել ԻՊ-ի գործունեությունը: Փետրվարի 27-ին նա Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվել էր Քաթար մեկնելու փորձ կատարելու ժամանակ: Ներկայումս երիտասարդը զորակաչվել է ՌԴ Զինված ուժեր և ԻՊ-ի կողմից պատերազմին մասնակցելու ցանկություն այլևս չունի: Նշենք, որ ՌԴ Միգրացիոն ծառայության տվյալներով, Իվանովի մարզում ադրբեջանցիների թիվը կազմում է 10 հազ. մարդ:

Այդ դեպքերից հետո Իվանովի մարզում անվտանգության միջոցները խստացվել են` հաշվի առնելով ադրբեջանցի բնակչության զգալի թիվը:

Նշենք, որ Սիրիայում ԻՊ-ի շարքերում ադրբեջանցիների ներգրավվածության մասին տեղեկություններն ամենևին նոր չեն: TimeTurk-ի տեղեկության համաձայն, ԻՊ-ի ռազմախմբավորումների շարքերում ներկայումս անդամագրված է մոտ հազար հինգ հարյուր Ադրբեջանի քաղաքացի: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով ռուսաստանյան «Новая газета» պարբերականին, տեղեկություն են տարածել, որ թուրք-ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովն առնչություն ունի «Իսլամական պետության» ֆինանսավորման հետ: Մասնավորապես, միլիարդատիրոջը պատկանող Palmali Shipping & Agency JSC ընկերությունը ահաբեկիչների կողմից զավթած նավթը տեղափոխել է թուրքական Ջեյհան նավահանգիստ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …