«Տաշիրը» գնում է ռիսկի. Մոսկվայում առաջին անգամ ռուսաստանյան արտադրողների համար ցանց կստեղծվի — Rusarminfo
Четверг , Декабрь 14 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / «Տաշիրը» գնում է ռիսկի. Մոսկվայում առաջին անգամ ռուսաստանյան արտադրողների համար ցանց կստեղծվի

«Տաշիրը» գնում է ռիսկի. Մոսկվայում առաջին անգամ ռուսաստանյան արտադրողների համար ցանց կստեղծվի

«Տաշիր» ընկերությունը ստեղծում է մթերային խանութների ցանց` «Ферма.рф» բրենդի ներքո, այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Երկու խանութ արդեն բացվել է Մոսկվայում, նրանցից մեկը Սևաստապոլսկի պողոտայի վրա գտնվող «Рио» առևտրի կենտրոնում, իսկ մյուսը` Դմիտրովի մայրուղու վրա: Նոր ցանցի նպատակն է սատարել ռուսաստանյան արտադրողին: Խանութները հնարավորություն կընձեռեն ֆերմերային տնտեսություններին սեփական արտադրանքն իրացնել այս խանութներում, իսկ սպառողներին երաշխավորվում է բարձր որակի, էկոլոգիապես մաքուր և առողջարար սնունդ:

Ցանցի ապրանքատեսականին ներառում է կաթնամթերք, մսամթերք և ձկնեղեն,ինչպես նաև ըմպելիքներ, մոտ 600 ապրանքատեսակ: Նշենք, որ հաջորդ տարվա ընթացքում «Տաշիր» ընկերությունը մտադիր էընդլայնել «Ферма.рф» խանութների աշխարհագրությունը` հասցնելով դրանց թիվը 15ի:Ընկերության նոր ցանցը ներկայացված կլինի ինչպես մանրխանութների, այնպես էլ խոշոր մարկետների տարբերակով:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …