ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Իվանովի մարզի վարչության կողմից կասեցվել է ՌԴ երկու քաղաքացիների` Սիրիա մեկնելու և ԻՊ-ի շարքերին անդամագրվելու փորձը: Այս մասին հայտնում է IvanovoNews կայքը` հղում կատարելով ՌԴ ԴԱԾ Իվանովի մարզի վարչությանը: Երկու քաղաքացիների անունները փոխված են` ելնելով անվտանգության անհրաժեշտություն
Իվանովի վարժարաններից մեկի ուսանող ծագումով ադրբեջանցի Ալին սոցցանցերում ստեղծել է համախոհների մի խումբ, որում քննարկման առարկա են եղել ահաբեկչական բնույթի նյութերը` համապատասխան տեսաշարերի ուղեկցությամբ: Սիրիայում ԻՊ-ի շարքերին անդամագրվելու իր ցանկության մասին երիտասարդը հայտնել էր դեռևս 2015-ի ապրիլին: ԴԱՀ-ի կողմից համապատասխան զգուշացում ստանալուց հետո Ալին մտափոխվել էր: Այս ընթացքում երիտասարդը շարունակ գտնվել է վերահսկողության տակ:
ԴԱԾ -ի կողմից զգուշացում է ստացել նաև Իվանովի «Մուսլիմ» անունով մեկ այլ բնակիչ, ով նախկինում պատկանել է ուղղափառ եկեղեցուն, բայց ծնողներից գաղտնի ընդունել է մահմեդականությու
Այդ դեպքերից հետո Իվանովի մարզում անվտանգության միջոցները խստացվել են` հաշվի առնելով ադրբեջանցի բնակչության զգալի թիվը:
Նշենք, որ Սիրիայում ԻՊ-ի շարքերում ադրբեջանցիների ներգրավվածության մասին տեղեկություններն ամենևին նոր չեն: TimeTurk-ի տեղեկության համաձայն, ԻՊ-ի ռազմախմբավորումն