Среда , 6 ноября 2024
amru
Главная / Без рубрики / Աշխատանքից հեռացում ազգային խտրականության հիմքով. Անկարայի քաղաքապետը վրեժ լուծեց իրեն «հայ» անվանելու համար

Աշխատանքից հեռացում ազգային խտրականության հիմքով. Անկարայի քաղաքապետը վրեժ լուծեց իրեն «հայ» անվանելու համար

Թուրքիայում այսօր աշխատանքից հեռացվել է հայազգի լրագրող Հայկ Բաղդադը: Այս տեղեկությունը հաստատել է անձամբ հեռուստալրագրողը` Twitter-ի իր միկրոբլոգում թողնելով գրառում:

“Այսօր ծանոցում ստացա Bugun TV-ում աշխատանքից ազատվելու մասին: Սա առաջին անգամն է, երբ ինձ հեռացնում են աշխատանքից”, — գրել է Հայկ Բաղդադը:

Հայազգի լրագրողին աշխատանքից հեռացնելու հստակ պատճառների մասին չի տեղեկացվում, բայց ինչպես հայտնի է, լրագրողը միջադեպ է ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մելիխ Գեկչեկի հետ:

Այսպես, սեպտեմբերի 28-ին Հայկ Բաղդադը կանգնեց դատարանի առջև Twitter-ում հրապարակված մի քանի զավեշտալի գրառումների համար, որոնցում նա հայ էր անվանել գործող քաղաքապետին: Մելիխ Գեկչեկը, համարելով այդ գրառումները վիրավորական, դատարան էր դիմել` պահանջելով լրագրողի համար 2-ից 4 տարվա ազատազրկում: 2015-ի հունիսին Բաղդադը հայտարարել էր, որ իր համար վիրավորական է «հայ» բառի օգտագործման համար դատարան ներկայանալը և պատասխան հայց էր ներկայացրել Գեկչեկի դեմ սեփական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Հիշեցնենք, որ Հայկ Բաղդադը աշխատում էր թուրքական Bugun TV հեռուստաընկերությունում և Taraf թերթում: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …