Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Կյանք թե դրամապանակ. որը կընտրեն հայ զբոսաշրջիկները

Կյանք թե դրամապանակ. որը կընտրեն հայ զբոսաշրջիկները

Դեպի Կարմիր ծով ամանորի ճամփորդական փաթեթներ ձեռքբերած հայաստանցիները, չնայած Եգիպտոս մեկնելու հարցում ահագնացող անհանգստությանը, չգիտեն` ինչպես վարվել ուղետոմսերի հետ, քանի որ ճամփորդական գործակալությունների մեծ մասը հրաժարվում է հաճախորդներին վերադարձնել գումարը:

«Coral Travel, Pegas և այլ միջազգային գործակալությունները ճամփորդական ուղևորափաթեթի վերադարձի դեպքում հաճախորդից 50-ից 100%-ի չափով տուգանք են գանձում, ինչի արդյունքում ճամփորդողներն ամբողջությամբ կորցնում են իրենց գումարը», —RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է երևանյան ճամփորդական ընկերություններից մեկի տնօրեն Ալինա Պետրոսյանը:

Եգիպտոսը Հայաստանի քաղաքացիների նախընտրած ուղղությունների հնգյակում է: Բուրգերի երկրի հետ մեկ շարքում հայաստանցիները նախընտրում են նաև իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում, Շրի Լանկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Բայց, Ալինա Պետրոսյանի խոսքով, միայն 2 երևանյան ընկերություն է համաձայն փոխել Եգիպտոս ճամփորդությունը մեկ այլ ուղղությունով:

Եգիպտոս այցելությունից հրաժարվել է արդեն ճամփորդական փաթեթը ձեռքբերած քաղաքացիների 80%-ը: Մարդիկ մտադիր են դիմել դատարան և համոզված են, որ ավելի լավ է այժմ գումար կորցնել, քան վտանգել սեփական կյանքը:

«Եթե անգամ ՀՀ ԱԳՆ-ն արգելեր դեպի Եգիպտոս թռիչքները, միևնույնն է ճամփորդական գործակալությունները չէին կարողանա վերադարձնել ուղետոմսի գումարը, քանի որ թռիչքների մեծ մասն իրականացնում են վրացական ավիաուղիները, իսկ Վրաստանը դեպի Եգիպտոս թռիչքները չեղյալ չի հայտարարել», — ասել է Ալինա Պետրոսյանը:

Նշենք, որ Սինայի երկնքում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ինքնաթիռի վթարից (224 զոհ) մեկ շաբաթ անց Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ճամփորդական հաղորդակցությունը դադարեցվել է: Եգիպտոս թռիչքները դադարեցվել են նաև Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …