Понедельник , 11 ноября 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանին օգտագործել Հայաստանի օդանավակայանները ահաբեկչության դեմ պայքարում

Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանին օգտագործել Հայաստանի օդանավակայանները ահաբեկչության դեմ պայքարում

Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու դեպքում Ռուսաստանին անհրաժեշտ կլինեն այսպես կոչված օդանավերի թռիչքադաշտերն, այդ թվում` Իրանի և Իրաքի տարածքում գտնվողները: Չի բացառվում նաև Հայաստանի տարածքում գոյություն ունեցող որոշ ենթակառուցվածքների օգտագործումը, — ասում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, հայաստանցի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հայաստանը սահմանակից է Թուրքիային, որը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է: Ըստ էության, Անկարան թույլ չի տա, որպեսզի Ռուսաստանն օգտագործի իր օդային տարածքը Հայաստանից թռիչքներ իրականացնելու նպատակով, — նշում է “Օդատիեզերական պաշտպանություն” ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը:

«Ըստ էության, Հայաստանի թռիչքադաշտերի ցանցերի օգտագործումը հնարավոր է, բայց դա կապված է լրացուցիչ բարդությունների հետ, քանի որ ռուսաստանյան տրանսպորտային և ռազմական ինքնաթիռների հեռավորության միջակայքը բավարար է օդուղու ընթացքում զերծ մնալ միջանկյալ վայրէջքներից», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխայիլ Խոդարյոնոկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը Սիրիայի տարածքում իրականացնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խմբավորումների չեզոքացման գործողությունը: Ներկա դրությամբ ՌԴ ՕՏՈՒ-ն իրականացրել է 1752 ռազմական թռիչք` ոչնչացնելով ԻՊ-ի ավելի քան 2600 օբյեկտ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …