Սիրիայի տարածքում ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված գործողությունը կարող է հանգեցնել “Իսլամական պետության” (խմբավորման գործունեությունն արգելված է ՌԴ-ում) ահաբեկիչների ներթափանցմանը Հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ և, մասնավորապես, Հայաստան: Այս մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Երևանում կայացած հայաստանցի և ռուսաստանցի քաղաքագետների կլոր-սեղանին:
Ահաբեկիչների ներթափանցումը Կովկաս հնարավոր է, բայց Հայաստանն այն վայրը չէ, ուր նրանք կգնան, — համոզված է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Հայաստան կարելի է ներթափանցել Նախիջևանի տարածքից` Թուրքիայի հետ սահմանի շատ նեղ հատվածից, որն էլ թուրքական կողմի վերահսկողության տակ է: ԻՊ-ի ահաբեկիչները կարող են ներթափանցել Հայաստան միայն այն դեպքում, եթե Թուրքիան նրանց գիտակցաբար այնտեղ ուղորդի, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Եվսեևը:
Նրա համոզմամբ, այլ հատվածներից ահաբեկիչների մուտքը Հայաստան անհնար է, քանի որ սահմանը համատեղ վերահսկվում է հայ և ռուս սահմանապահների կողմից:
Ռուսաստանցի փորձագետն ասում է, որ ռուսաստանյան բանակի կողմից Սիրիայում վարած ռազմական գործողություններ
Հիշեցնենք, որ ՌԴ օդատիեզերական զորքերը Սիրիայի տարածքում իրականացնում են “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման չեզոքացման գործողությունը: Ներկա դրությամբ ՌԴ ՕՏԶ-ի կողմից իրականացվել է 1752 ռազմական թռիչք և ոչնչացվել է 2600 ԻՊ-ի օբյեկտ: