Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Սերգեյ Լավրովը Երևանում է. այցի ոչ պաշտոնական վարկածը

Սերգեյ Լավրովը Երևանում է. այցի ոչ պաշտոնական վարկածը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում բանակցություններ կանցկացնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում է, որ Լավրովը կհանդիպի նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Օրակարգի առաջնային հարցը Մերձավոր Արևելքն է, քանի որ այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել Հայաստանի վրա և հնարավոր է, որ Լավրովը հայցի հայաստանցի գործընկերների հետևողականությունը Ռուսաստանի դիրքորոշմանը սատարելու հարցում, — կարծում է ԱՊՀ ինստիտուտի տնօրենի տեղակալ, Ազգային ռազմավարության խորհրդի անդամ Վլադիմիր Ժարիխինը:

«Սա հնարավորություն է քննարկել առկա ռիսկերն ու խնդիրները, ինչպես նաև արտաքին քաղաքականության հարթությունում համատեղ գործողությունները», —RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է փորձագետը:

Լավրովի երևանյան այցին քննարկվելիք հարցերի պաշտոնական ցանկը հրապարակված չէ, բայց փորձագետները ենթադրում են, որ Լավրովի ասելիքներից մեկն էլ երկխոսության կոչն է ԼՂ հիմնախնդրի հարցում: Վերջերս Բաքու կատարած իր այցի շրջանակներում Լավրովը հույս էր հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարձանագրվի առաջընթաց:

«Երևանում ղարաբաղյան կարգավորման հարցի շուրջ նոր առաջարկություններ չեն բարձրաձայնվի, քանի որ Մոսկվայի մոտեցումը հակամարտության կարգավորման շուրջ չի տարբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումից », — ասել է Վլադիմիր Ժարիխինը:

Ըստ փորձագետի` Բաքու և Երևան կատարած Լավրովի այցերը և կովկասյան ուղղությամբ Վաշինգտոնի աճող նախաձեռնողականությունը չեն վնասի բանակցային գործընթացին:

«Մեծ արժեք ունի այն հանգամանքը, որ, ի տարբերություն նման այլ հակամարտությունների, ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումները եթե ոչ նույնական են, ապա շատ մոտ են իրար», — RUSARMINFO-ի թղթակցին ասել է Ժարիխինը:

Այն, ինչ Լավրովը չի կարող անել Երևանում, դա հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված վիճակի վրա ազդելն է:

«Անշուշտ, Սերգեյ Լավրովը հզոր և ուժեղ դիվանագետ է, բայց այդ հարցի լուծումն իրենից կախված չէ: Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս դա կարող են անել միայն երկու պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները», — ընդգծել է Ժարիխինը:

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները պարբերաբար հանդիպում են տարբեր ինտեգրացիոն կառույցերի շրջանակներում կազմակերպվող իրադարձությունների ընթացքում: Գործընկերների միջև նախորդ հանդիպումը կայացել էր հոկտեմբերի վերջին Երևանում անցկացված Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտների ֆորումին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …