Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրով, բայց ե ՞րբ

Ռուսաստանից Հայաստան ներքին անձնագրով, բայց ե ՞րբ

2015-ի սեպտեմբերից Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, սկսել է ուսումնասիրել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք թույլատրելու հնարավորությունը:

Նշյալ որոշման հետ կապված ծառայությանը հանձնարարվել է նաև մշակել համապատասխան առաջարկ ռուսաստանյան գործընկերների համար:

«Հայաստանի կողմից նշյալ առաջարկն ամբողջությամբ մշակված է և դրա պատրաստ լինելու մասին հայտնվել է ռուսաստանյան կողմին, բայց դեռևս այն արձագանք չի ստացել», — RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

Վիճակագրության համաձայն, Ռուսաստանում բնակչության միայն 10%-ն ունի արտասահմանյան անձնագրեր: Մնացած հատվածը տարբեր պատճառներով չի կարող լքել պետության տարածքը, իսկ շնորհիվ Հայաստանի առաջարկությանը ցանկացած ՌԴ քաղաքացի կարող է հայրենիքից դուրս շրջագայել, — ասում է «ՌՈԴԻՆԱ» կուսակցության երիտասարդական քաղաքականության խորհրդի ղեկավարի տեղակալ Միխայիլ Բուտրիմովը:

«Ռուսաստանյան կողմի դրական պատասխանը ժամանակի հարց է, քանի որ նման առաջարկը ձեռնտու է ոչ միայն հայկական կողմին, իսկ պատասխանը ձգձվում է վարչարարական քաշքշուկի պատճառով», —RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Բուտրիմովը:

Հայաստանը, ելնելով դժվար քաղաքական իրավիճակից, ցանկանում է ավելացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի իր երկիր, — կարծում է ռուսաստանյան քաղաքագետ Նիկոլայ Շլյամինը:

«Օրինակ, Հունաստանը ստանում է մոտ 1 մլրդ ռուբլի ռուսաստանյան զբոսաշրջիկների շնորհիվ, իսկ եվրոյի ներկայիս կուրսի և Արևելքում տիրող բարդ իրավիճակի պայմաններում Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ապահովելու ֆինանսական միջոցների ներհոսք ռուսաստանցիների հաշվին», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Նիկոլայ Շլյամինը:

Հիշեցնենք, որ Զբոսաշրջության դաշնային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության նպատակով մեկնել է 8 370 մարդ: Այս ցուցանիշով Հայաստանը 33-րդ տեղում է միայն ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած երկրների ցանկում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …