Մոսկովյան փորձագետը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման անիմաստության մասին — Rusarminfo
Воскресенье , Ноябрь 19 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Մոսկովյան փորձագետը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման անիմաստության մասին

Մոսկովյան փորձագետը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման անիմաստության մասին

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Ուշադրություն դարձնելով շփման գծում բռնության աճի վրա` ակնհայտ է դառնում, որ ներկայումս ճիշտ ժամանակն է կազմակերպել հանդիպում ամենաբարձր մակարդակի վրա», — ասել է Ուորլիքը Երևանում կայացած մամլո ասուլիսին:

Ամերիկացի համանախագահը նշել է նաև, որ նախագահները պատրաստակամություն են հայտնել առավել սերտ երկխոսության հարցում, և, ըստ էության, հանդիպումը կկայանա 2015-ի դեկտեմբերին:

Բաքուն կօգտագործի այդ հանդիպումը բանակցային գործընթացում իր մասնակցության իմիտացիայի նպատակով, — համոզված է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Զախարովը:

«Դա լինելու է հերթական անարդյունք հանդիպումը, քանի որ Ադրբեջանը դեռևս հենվում է իր սխալ դիրքորոշման վրա և, չկամենալով խաղաղություն տարածաշրջանում, պատրաստ չէ զիջումների», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Զախարովը: Փորձագետի կարծիքով հանդիպման հիմնական թեման կդառնա Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի տարածքը ռմբակոծող ադրբեջանական զինված ուժերի հեռացումը: Ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Մինսկի խմբից կպահանջեն ղարաբաղյան հիմնախնդիր մոտալուտ լուծում, քանի որ հենց այդ խումբն է կոչված գտնելու կողմերի համար առավել ընդունելի տարբերակ: Հակամարտության կարգավորման գործում առավել հետաքրքրված է Ռուսաստանը, մինչդեռ ԱՄՆ-ին, ընդհակառակը, ձեռնտու է լարվածությունը, քանի որ ամերիկացիները ձգտում են տարածաշրջան տեղափոխել խաղաղապահ ուժեր: «Ռուսաստանի ղեկավարությունը դեռևս չի դիտարկում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության հարցը, բայց, եթե նման անհրաժեշտություն ծագի, ապա Մոսկվան չի լքի Ստեփանակերտը », — կարծում է Զախարովը:

Հիշեցնենք, որ 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որին քվեարկողների 99,89% -ը կողմ արտահայտվեց ինքնավար մարզի` Ադրբեջանի կազմից դուրս գալուն: Ի պատասխան դրա` Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց, որի արդյունքում կորցրեց իր վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 1994թ.-ի մայիսի 5-ին Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որն ուժի մեջ մտավ մայիսի 16-ին`վերջ դնելով ակտիվ ռազմական գործողություններին: Հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի /համանախագահ երկրներ` Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա/ շրջանակներում մեկնարկել է  1992թ.-ին:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN