Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա կժամանեն գիտնականներ աշխարհի 18 երկրներից

Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա կժամանեն գիտնականներ աշխարհի 18 երկրներից

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայ Առաքելական եկեղեցական համալիրի կոնֆերենց-դահլիճներում   աշխարհի տարբեր անկյուններից ժամանած գիտնականները կներկայացնեն Ցեղասպանության թեմայով իրենց ուսումնասիրությունները:

«Ցեղասպանությունը որպես բարոյահոգեբանական հանցագործություն մարդկության դեմ» թեմայով  միջազգային գիտաժողովը, որը  Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծն է, կազմակերպվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր նախիջևանի թեմին կից գործող Հայագիտության կենտրոնի և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Նախաձեռնության նպատակն է գիտականորեն սահմանել Ցեղասպանություն եզրույթը ոչ միայն որպես մարդկանց զանգվածային ոչնչացման փաստ, այլև որպես մարդկության դեմ բարոյահոգեբանական հանցագործություն:

Աննախադեպ է գիտաժողովի մասնակիցների ցանկը: Հայաստանցի և ռուսաստանցի հայտնի պատմաբանների հետ ցեղասպանության թեմայի շուրջ իրենց դիրքորոշումը ներկայացնելու նպատակով Մոսկվա կժամանեն անվանի գիտնականներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Ավստրալիայից և Բրազիլիայից:

Բացառիկ է գիտաժողովին հայտնի պատմաբան Կաֆեր Սարիկայի մասնակցությունը, ով ներկայացնում է 20-րդ դարի սկզբին առաջին ցեղասպանությունն իրագործած Թուրքիան: Զեկույցով հանդես կգա համաշխարհային ճանաչում ունեցող իսրայելցի գիտնական, ցեղասպանության և ռասիզմի պատմության մասնագետ Յաիր Օրոնը: ԱՄՆ-ն կներկայացնի հայտնի գիտնական Հենրի Տերիոն: Ռուսաստանյան տեսակետը գիտաժողովին կներկայացնեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  Ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանն ու իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ենգիբարյանը:

Գիտաժողովի թեմայի արդիականությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն գիտական շրջանակներում` գիտաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել համաշխարհային կրոնական դավանանքների ռուսաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները, մշակույթի ու արվեստի ականավոր գործիչներ, դիվանագետներ ու քաղաքական գործիչներ շուրջ 30 երկրից: Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կողմից կազմակերպվող գիտաժողովի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռուսաստանի պետական կառավարման մարմինների ղեկավարներն ու հասարակական-քաղաքական կազմկերպությունները:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովը կկայանա հոկտեմբերի 23-ին և 24-ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցական  համալիրի տարածքում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …