Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Կալինինգրադի մարզում հայերի թիվը մեկ հազարով ավելացել է

Կալինինգրադի մարզում հայերի թիվը մեկ հազարով ավելացել է

2015թ.-ի սկզբից «Հայրենակիցներ» վերաբնակեցման պետական ծրագրի միջոցով ՌԴ Կալինինգրադի մարզ է տեղափոխվել 800 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնել է Կալինինգրադի մարզի հայրենակիցների հետ աշխատանքի գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Գալինա Մենայլենկոն:

Ընդհանուր առմամբ, պետական ծրագրով 2006-ից 2015-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կալինինգրադի մարզ է տեղափոխվել 14 հազ. մասնակից: Ընտանիքի անդամների հետ միասին նրանց թիվը կազմել է 30476 հազ. մարդ: Վերաբնակեցվածների շարքում ամենամեծ թիվը կազմում են Ղազախստանի քաղաքացիները (36,6%), այնուհետև` Ղրղզստանի (11,7%), Ուզբեկստանի (8,8%) և Հայաստանի քաղաքացիները (5,9%): Կալինինգրադի մարզ տեղափոխված ուկրաինացիները եզրափակում են հնգյակը (4,3%):

Կալինինգրադի մարզի հայ համայնքի տվյալներով, 2013-ից 2015թթ.-ին պետական ծրագրի շրջանակներում Կալինինգրադի մարզ է տեղափոխվել 450 հայ ընտանիք:

«Եթե հիմք ընդունել այն, որ յուրաքանչյուր ընտանիք բաղկացած է 4 անդամից, ապա ստացվում է, որ 2 տարվա ընթացքում Կալինինգրադի մարզ է տեղափոխվել 1800 ՀՀ քաղաքացի: Մինչդեռ 8 տարվա ընթացքում (2006-ից 2013թ.-ը) Կալինինգրադի մարզում հաստատվել է 3,5 հազ. Հայաստանի քաղաքացի»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Կալինինգրադի մարզի հայ համայնքի ղեկավար Ֆելիքս Գևորգյանը:

Հենց դեպի Կալինինգրադի մարզ հայ վերաբնակեցվածների հոսքի աճը պայմանավորված է տեղի բնակչության կողմից բարձր հանդուրժողականության դրսևորմամբ, ինչպես նաև մարզի զբաղեցրած աշխարհագրական դիրքով` սահմանակցելով Եվրոպական միությանը: Ըստ Ֆելիքս Գևորգյանի, հայերը հաճախ սխալ հաշվարկ են կատարում` մտածելով, թե մարզից ավելի հեշտ ճանապարհով կտեղափոխվեն ԵՄ տարածք:

Հիշեցնենք, որ Կալինինգրադի երկրամասում ազգությամբ հայերի թիվը տարբեր տվյալներով կազմում է 15-ից 16 հազ. մարդ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …