Воскресенье , 8 декабря 2024
amru
Главная / Без рубрики / Վադիմ Դուբնով. Հայաստանն անցել է քարոզչական հակահարձակման

Վադիմ Դուբնով. Հայաստանն անցել է քարոզչական հակահարձակման

Ադրբեջանի կողմից Հայաստանի բանակի դիրքերի գնդակոծությունը լայնածավալ պատերազմական գործողությունների անցման հերթական քայլ է, — հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»,- ասել է ՊՆ փոխնախարը:

Հայաստանն անցնում է երկար սպասված քարոզչական հակահարձակման, որն ամենևին կապ չունի ռազմական հակահարձակման հետ, ինչն էլ համահունչ է թե’ Երևանի և թե’ Բաքվի շահերին, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է կովկասյան տարածաշրջանի հարցերով փորձագետ Վադիմ Դուբնովը:

«Բաքուն, ընդլայնելով քարոզչական հակադրման ծավալներն ընդդեմ Երևանի, անհանգստացնում է աշխարհը հնարավոր լարվածությամբ մոլորակի այն հատվածում, որտեղ հանրությունն ամենաքիչը կցանկանար տեսնել լարվածություն: Հայաստանն ունի ռազմական հռետորությունն ի ցույց դնելու համար բոլոր հիմքերը», — համոզված է փորձագետը:

Վադիմ Դուբնովը քիչ հավանական է համարում ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից հետո, թե Ղարաբաղը Հայաստանի մի մասն է: «Բացի այն, որ Սերժ Սարգսյանը բարձրաձայնել է սեփական նախաձեռնություններն ուղղված երկրի ներքին լսարանին, նա այդպիսով ցանկացել է նաև լսելի լինել ՀԱՊԿ-ում», — ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերին հասցված հրթիռա-հրետանային հարվածի հետևանքով զոհվել է ԼՂՀ 4 զինծառայող, իսկ դրանից մեկ օր առաջ Հայաստանի հյուսիսային հատվածի բնակավայրերի գնդակոծությանը զոհ է դարձել երեք խաղաղ բնակիչ: Նշենք, որ գնդակոծության ընթացքում ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և նռնականետեր:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …