Воскресенье , 8 декабря 2024
amru
Главная / Без рубрики / Ում է ձեռնտու բնակչության արտահոսքը Հայաստանից

Ում է ձեռնտու բնակչության արտահոսքը Հայաստանից

Տարեսկզբից Ռուսաստանի Պրիմորսկի մարզն ընդունել է կամավոր վերաբնակեցման «Հայրենակիցներ» ծրագրի ավելի քան մեկ ու կես հազար մասնակից, որոնց շրջանում կան նաև հայ ընտանիքներ: Այս մասին հայտնում է«Դեյտա» գործակալությունը` հղում կատարելով Պրիմորսկի երկրամասի ղեկավարության կողմից տրամադրված տվյալներին:

Վերաբնակեցման ծրագիրը ենթադրում է մարդկանց տեղափոխման և նոր վայրում հաստատվելու հարցերում աջակցության ցուցաբերում. աշխատանքի ապահովում, իսկ կես տարի անց նաև ՌԴ քաղաքացիության ձեռքբերում: Վերաբնակեցվածի կարգավիճակ ստացողներին տրամադրվում է նաև միանվագ նպաստ` 4-ից 8-ը հազ. դոլարի չափով, ինչպես նաև ապահովվում ունեցվածքի անվճար տեղափոխումը:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, որ 2007-ին ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության կողմից Հայաստանից արտագաղթել է մոտ 5 հազ. մարդ ընտանիքով: Տարբեր տվյալների համաձայն, այս ծրագրով Հայաստանից մեկնողների թիվը մինչև 2012թ.-ը կազմել է 30-ից 40-ն հազ. մարդ: Այն ժամանակ անհանգստած այս տվյալներով` ՀՀ վարչապետը քննադատության ենթարկեց վերաբնակեցման ծրագիրը:

«Այս ծրագիրն անընդունելի է մեզ համար: Մենք համաձայնություն չենք տվել դրա իրագործմանը Հայաստանում»,- ասել էր Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրների լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ:

Ի պատասխան վարչապետի` ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վ.Կովալենկոն ասել էր, որ եթե հայերը լքում են երկիրը, ապա նրանք ունեն օբյեկտիվ պատճառներ: Նա խորհուրդ էր տվել նաև իշխանություններին հաշվարկել, թե որքան մարդ էր մեկնել ԱՄՆ ամերիկյան Green Card-ի տրամադրման համանման ծրագրի միջոցով (1994-ից 2014թթ.-ը` մոտ 7 հազ. քաղաքացի – խմբ.):

Արդյունքում ծրագիրը դադարեցվել էր Հայաստանում, իսկ մինչև Պրիմորսկի ղեկավարության տեղեկատվության տարածումը, Հայաստանում ծրագրի վերականգնման մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել:

Բնակչության արտահոսքը բացասական երևույթ է ցանկացած պետության համար և, հետևաբար, Հայաստանի վրա ևս ռուսաստանյան վերաբնակեցման ծրագիրը բացասական է ազդում, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:

«Չեմ մեղադրում ռուսաստանյան իշխանություններին, որովհետև նրանք լուծում են իրենց երկրի ժողովրդագրական խնդիրը, իսկ այն լուծել հայերի օգնությամբ` երկակի ձեռնտու է: Հայտնի է, որ նոր վայրում հայերն արագ են ընտելանում և սկսում ստեղծել նյութական, հոգևոր բարիքներ իրենց բնակության երկրում»:

Հայաստանի իշխանություններին բնակչության արտահոսքը ձեռնտու է, քանի որ մարդիկ արտահանման ապրանքն են, որն էլ մեծացնում է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը,- համոզված է փորձագետը:

Ըստ Ա.Պապյանի, ռուսաստանյան ծրագրի վերականգնումը Հայաստանում վկայում է այն մասին, որ ռուսաստանյան ղեկավարությունը չի ընդունում հայաստանյան իշխանությանը որպես հավասարի` դրսևորելով նրա հանդեպ ենթակային հատուկ վերաբերմունք, իսկ ենթակաների կարծիքը ոչ միշտ է հաշվի առնվում:

Հիշեցնենք, որ 2006-ից մեկնարկած վերաբնակեցման ծրագրի հիմնական նպատակն է Ռուսաստանի բնակչության թվի բնական նվազեցման փոխհատուցումը` Ռուսաստանի հեռավոր մարզերում վերբնակեցվածների հաշվին: Ծրագրին մասնակցում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունների քաղաքացիները: Վ.Պուտինը, ստորագրելով ծրագրի մասին հրամանագիրը, խնդիր է առաջ դրել այն իրականացնող պաշտոնյաների առջև` յուրաքանչյուր տարի ապահովել մոտ 300 հազ. մարդու վերաբնակեցում ՌԴ տարածքում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …