Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Մեկ երկրաշարժի պատմություն ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ երկրաշարժի պատմություն ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարս մեդիան պատրաստվում է նկարահանել մեծ բյուջե ունեցող «Մեկ երկրաշարժի պատմություն» անվանումով էքշն-դրամա` նվիրված 1988թ.-ի դեպքերին: Այս տարվա հոկտեմբերին նկարահանումները կմեկնարկեն Մոսկվայում: Որպես ֆիլմի բեմադրող-ռեժիսոր հանդես կգա Սարիկ Անդրեասյան:

Պրոդյուսերի խոսքով, կարևորը լավ ֆիլմ ստեղծելն է, որը կհուզի մարդկանց:

Սյուժեի կենտրոնում մի պատանի հայ է` Ռոբերտ անունով, ում ծնողները զոհվել են սեփական տան ավերակների տակ. շենքը փլուզվել է շինարարների քամահրանքի պատճառով: Ողբերգության մեղավորը` ռուս շինղեկավարը, դատարանի որոշմամբ անմեղ է ճանաչվել, իսկ նույն Ռոբերտին սպասում էր ծնողներից զուրկ պատանու համար հատուկ ճակատագիրը` մանկատունը և բանտը: Երկրաշարժի հետևանքով Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և հանդիպում շինղեկավարին, ումից նա խոստացել էր վրեժխնդիր լինել: Ողբերգության իրավիճակում երիտասարդը ստիպված է կատարել դժվար ընտրություն:

Ֆիլմի պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանն ու Արամ Մովսեսյանն ասում են, որ ամենամեծ խնդիրը «հայերին ուղղված ասելիքն է», քանի որ վերքը դեռևս բաց է, և այն դեռ ցավ է պատճառում: «Հայ հանդիսատեսին պարզապես զվարճացնելը չի աշխատի, նա կարիք ունի ասելիքի: Հուսով եմ, դա մեզ հաջողվել է», — ասում է Ա.Մովսեսյանը:

Հիշեցնենք, որ 1988-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում կես րոպեի ընթացքում Հայկական ԽՍՀ-ի ողջ հյուսիսային մասը հավասարվեց հողին` իր թափի մեջ առնելով 1 մլն բնակչությամբ հսակայական տարածություն: Երկրաշարժի կիզակետում Սպիտակն էր: Ողբերգական երկրաշարժի հետևանքով հիմնովին փլուզվեց Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, ավերվեցին Լենինական (Գյումրի), Ստեփանավատ, Կիրովական (Վանաձոր) քաղաքներն ու ևս 300 բնակավայրեր: Պաշտոնական տվյալներով, 19 հազ. մարդ դարձավ անդամալույծ, զոհվածների թիվն առնվազն 25 հազար էր, 514 հազար մարդ մնաց առանց տանիքի:

Հաջորդ հանգստյան օրերին կներկայացնենք Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …