Վոլգոգրադում տեղի ունեցած հրաձգության արդյունքում տուժել է վեց մարդ: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է տեղափոխել հարսանիքից վերադարձող մի խումբ երիտասարդների:
RUSARMINFO-ին հաջողվել է ճշտել դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Վոլգոգրադի Դերժինսկի շրջանի Կաչինսկի շուկայի մոտ:
Ինչպես հայտնի է, տաքսու վարորդի և երիտասարդ ուղևորների միջև լեզվակռիվ է սկսել: Տաքսու վարորդն օգնության է կանչել իր բարեկամներից մեկին, ով ժամանել է ատրճանակով և հրաձգություն սկսել վեց ուղևորների նկատմամբ: Ուղևորներից մեկը` Իվան Կլյուշինը, ով Վոլգոգրադում հայտնի մարզիկ էր, տեղում մահացել է: Մնացած հինգ ուղևորները հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հատկանշական է տեղի ունեցած ողբերգության մասնակիցների էթնիկ պատկանելիությունը. երիտասարդների խմբում 2 հայազգի է եղել և չորս ռուս, իսկ տաքսու վարորդն ու «ծառայություն մատուցած» նրա ազգականը ադրբեջանցիներ են: Տուժածների նախնական ցուցակը`
- Օլեգ Սեմյոնով, 22 տ. – ձախ ազդրի հրազենային վնասվածք, տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք:
- Ւգոր Սմոլյանինով, 22 տ. – աջ ձեռքի հրազենային վնասվածք, տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք:
- Արմեն Եղիազարյան, 22 տ. – աջ ուսի հրազենային վնասվածք, առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
- Ալեքսանդր Կլիմուղին, 23 տ. – աջ ուսի հրազենային վնասվածք, տեղափոխվել է բաժանմունք:
Վլադ Ջերջիխանյան, 24 տ. – ձախ ազդրի հրազենային վնասվածք, տեղափոխվել է բաժանմունք: