Միխայիլ Խոդարյոնոկը Պենտագոնի սիրիական վախերի մասին — Rusarminfo
Среда , 21 апреля 2021
hyru
Главная / Без рубрики / Միխայիլ Խոդարյոնոկը Պենտագոնի սիրիական վախերի մասին

Միխայիլ Խոդարյոնոկը Պենտագոնի սիրիական վախերի մասին

Սիրիայում Ռուսաստանի ռազմատեխնիկայի առկայության փաստը համապատասխանում է Ռուսաստանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին: Նրանք չեն թաքցնում, որ սատարում են և կշարունակեն սատարել Սիրիայի իշխանություններին, — ասում է «Օդատիեզերական պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը:

Դժվար է ասել, թե այդ ռազմական ուղղաթիռները պատկանում են Ռուսաստանին, թե դրանք ռուսական արտադրության սիրիական ուղղաթիռներն են: Հնարավոր է, որ այդ ուղղաթիռները փոխանցվել են Ռուսաստանի և Սիրիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության մաս կազմող պայմանագրերի հիման վրա, — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Միխայիլ Խոդարյոնոկը:

«Եթե այդ ռազմատեխնիկան պատկանում են Ռուսասատանին, ապա այն դեռևս օպերատիվ նշանակում չունի: Այնպես որ վաղաժամ է ասել, թե այդ ռազմատեխնիկան այս ժամանակահատվածում կհանգեցնի հեղաշրջման Սիրիայի կառավարական ուժերի կողմից ահաբեկիչների դեմ պայքարում», — նշել է փորձագետը:

Հերքելով Սիրիա ռուսական ուղղաթիռների, տանկերի և զրահամեքենաների տեղափոխման փաստը, Ռուսաստանի ղեկավարությունը միաժամանակ չի բացառում Սիրիայում ռազմական բազայի ստեղծման հնարավորությունը, — ասում է Խոդարյոնոկը` հավելելով, որ ռազմատեխնիկայի տեղափոխման անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել Տարտուսի նավահանգիստը, որտեղ գտնվում է ՌԴ նավատորմի ռազմատեխնիկական կայանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարները պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով` Սիրիայում ռուսաստանյան զորքերի և ռազմատեխնիկայի առկայության վերաբերյալ: Պենտագոնը պնդում է, որ Սիրիայի Լաթակիա քաղաքի օդանավակայանում, որտեղ, ամերիկյան զինվորականների պնդմամբ, ռուսական կողմը կառուցում է ավիաբազա, արձանագրվել է ռուսաստանյան երկու ՄԻ-24 և ՄԻ 17 մարտական ուղղաթիռների առկայության փաստը: Ամերիկացի մասնագետները կարծում են, որ ուղղաթիռները կսկսեն թռիչքներ իրականացնել, երբ տեխնիկական անձնակազմն ավարտի Ռուսաստանից բերված ուղղաթիռների սպասարկումը: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր ռուսական Տ-90 տանկերի, 15 հաուբիցի և 35 զրահապատ մեքենայի Լաթակիա տեղափոխման մասին:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. Ադրբեջանի նախագահի մտավախություններն անհիմն են

Մայսիսի 23-ին Ստամբուլում մեկնարկած Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանի …