Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ՌԴ գյուղնախարարն առաջարկում է ոչնչացնել արգելված մթերքները ոչ միայն Ռուսաստանում, այլև ԵԱՏՄ տարածքում

ՌԴ գյուղնախարարն առաջարկում է ոչնչացնել արգելված մթերքները ոչ միայն Ռուսաստանում, այլև ԵԱՏՄ տարածքում

Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն առաջարկել է փոփոխել կեղծ ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջները` ոչնչացնելով արգելքի տակ ընկած սննդամթերքը ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում:

«Եվ Ղազախստանի, և Հայաստանի, և Ղրղզստանի գյուղնախարարությունները հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք «Ոսկե աշուն» ցուցահանդեսի շրջանակներում ցանկանում են ստորագրել այդպիսի համաձայնագիր և այսօր դիմել կառավարություններին` տրամադրել գյուղնախարարություններին լիազորություններ` արգելքի տակ ընկած և անորակ մթերքները ինչպես սահմանին, այնպես էլ երկրի ներսում ոչնչացնելու նպատակով», — հայտարարել է Տկաչովը Ռուսաստանի և Ղազախստանի միջև անցկացված XII-րդ միջտարածաշրջանային համագործակցության ֆորումին` նախագահներ Վ.Պուտինի և Ն. Նազարբաևի ներկայությամբ:

ԵվրԱզԵՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի կարծիքով, սննդամթերքի ոչնչացումը ներկայիս պայմաններում ծայրահեղ միջոց է, բայց Ռուսաստանն ընտրել է ամենապարզ ուղին, այն է` ոչնչացնել տեղում` խուսափելով կոռուպցիոն մեխանիզմներից արգելված մթերքների վերավաճառման և դեպի Ռուսաստան վերաուղղորդման հարցերում:

«ԵԱՏՄ անդամ մյուս երկրները կարող են արգելքի տակ ընկած մթերքներն այլ կերպ տնօրինել, այնսինքն` նախաձեռնել արգելված մթերքների վերաբաշխումը կարիքավորների, թոշակառուների և մանկատների միջև: Այս դրության մեջ յուրաքանչյուր երկիր կարող է որոշել, թե ինչպես տնօրինել արգելված մթերքները», — նշել է Լեպյոխինը RUSARMINFO-ի հետ զրույցում:

Ըստ նրա` Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Հայաստանը որոշի այլ կերպ տնօրինել արգելված մթերքները. չոչնչացնել դրանք, այլ կազմակերպել դրանց արդյունավետ տրամադրման գործընթացը մանկատներին և կացարաններին:

«Բայց այս պարագայում Ռուսաստանի մոտ կծագեն հարցեր. եթե մեզ մոտ խիստ միջոցներ են ձեռք առնվում, իսկ այլ ԵԱՏՄ անդամ պետությունում` մեղմ, ապա դա կարող է դառնալ որոշակի լարվածության առիթ: Այդ իսկ պատճառով տրամաբանական է ստեղծել ունիվերսալ մեխանիզմներ ԵԱՏՄ տարածքում արգելված մթերքների խնդիրը կարգավորելու նպատակով», — կարծում է փորձագետը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գյուղնախարար Ալ.Տկաչովը արգելված մթերքների ոչնչացման գաղափարը առաջ էր քաշել 2015-ի հուլիսին: Նախագահ Պուտինը հավանություն էր տվել նախաձեռնությանը` ստորագրելով համապատասխան հրամանագիր: Մթերքների ոչնչացումը հանձնարարվել էր ՌԴ Մաքսային ծառայությանը, Ռոսսելխոզնադզորին և Ռոսպոտրեբնադզորին:

 Գոռ Ալեքսանյան

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …