Ռուսաստանի Գյուղատնտեսությա
«Եվ Ղազախստանի, և Հայաստանի, և Ղրղզստանի գյուղնախարարությ
ԵվրԱզԵՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինի կարծիքով, սննդամթերքի ոչնչացումը ներկայիս պայմաններում ծայրահեղ միջոց է, բայց Ռուսաստանն ընտրել է ամենապարզ ուղին, այն է` ոչնչացնել տեղում` խուսափելով կոռուպցիոն մեխանիզմներից արգելված մթերքների վերավաճառման և դեպի Ռուսաստան վերաուղղորդման հարցերում:
«ԵԱՏՄ անդամ մյուս երկրները կարող են արգելքի տակ ընկած մթերքներն այլ կերպ տնօրինել, այնսինքն` նախաձեռնել արգելված մթերքների վերաբաշխումը կարիքավորների, թոշակառուների և մանկատների միջև: Այս դրության մեջ յուրաքանչյուր երկիր կարող է որոշել, թե ինչպես տնօրինել արգելված մթերքները», — նշել է Լեպյոխինը RUSARMINFO-ի հետ զրույցում:
Ըստ նրա` Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Հայաստանը որոշի այլ կերպ տնօրինել արգելված մթերքները. չոչնչացնել դրանք, այլ կազմակերպել դրանց արդյունավետ տրամադրման գործընթացը մանկատներին և կացարաններին:
«Բայց այս պարագայում Ռուսաստանի մոտ կծագեն հարցեր. եթե մեզ մոտ խիստ միջոցներ են ձեռք առնվում, իսկ այլ ԵԱՏՄ անդամ պետությունում` մեղմ, ապա դա կարող է դառնալ որոշակի լարվածության առիթ: Այդ իսկ պատճառով տրամաբանական է ստեղծել ունիվերսալ մեխանիզմներ ԵԱՏՄ տարածքում արգելված մթերքների խնդիրը կարգավորելու նպատակով», — կարծում է փորձագետը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի գյուղնախարար Ալ.Տկաչովը արգելված մթերքների ոչնչացման գաղափարը առաջ էր քաշել 2015-ի հուլիսին: Նախագահ Պուտինը հավանություն էր տվել նախաձեռնությանը` ստորագրելով համապատասխան հրամանագիր: Մթերքների ոչնչացումը հանձնարարվել էր ՌԴ Մաքսային ծառայությանը, Ռոսսելխոզնադզորի
Գոռ Ալեքսանյան