Մեկնաբանելով ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չի ուղարկել պաշտոնական հրավեր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովին միջտարածաշրջանային ֆորումին մասնակցելու համար` Տարածաշրջանային նախագծերի և օրենսդրության ինստիտուտի տնօրեն Բորիս Նադեժդինը նշել է, որ «ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը զարմանքի տեղիք չի տալիս, իսկ Ակսյոնովի Երևան մեկնելը Հայաստանը կփորձի ներկայացնել որպես Ռուսաստանի շարքային քաղաքացու այց»: «Բնական է, որ Արևմուտքը բացասական արձագանք կտա: Ռուսաստանի չճանաչված տարածքի ղեկավարի այցը կհանգեցնի Արևմուտքի դժգոհությանը, բայց Ռուսաստանը գոհ կմնա: Հայաստանի ղեկավարությունը չի կարող մերժել նման այցի իրականացմանը, այն մեծ կախվածություն ունի Ռուսաստանից և պատրաստ է ընդունել ցանկացած հյուրի», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասաց Բորիս Նադեժդինը: Ղրիմը հեռանկարային հարթակ է հայ գործարարների համար, իսկ նման այցերը կարող են հիմք դնել համատեղ և փոխշահավետ նախագծերի իրականացմանը, կարծում է Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը: «Մեզ մոտ` հետխորհրդային տարածքում, վատ ավանդույթ է դարձել մշտապես վախենալ այն բանից, թե ինչ կասի Արևմուտքը, կարծես թե Արևմուտքը մեզ կերակրում է, ապահովում կոշիկով և հագուստով: Գուցե որոշ կոնկրետ մարդկանց այն կերակրում է, բայց, ընդհանուր առմամբ, Արևմուտքը հետխորհրդային տարածքի պետություններին, մասնավորապես` Հայաստանին չի տրամադրում որևէ օգնություն և չի էլ պատրաստվում դա անել: Այն, որ ինչ-որ մեկն այնտեղ կքննադատի, բոլորովին անխուսափելի է, բայց, ինչպես ասում են, «գայլերից վախենում ես, անտառ մի գնա»: Անհնար է ողջ կյանքը մտածել, թե ինչպես հաճոյանալ եվրոպական և ամերիկյան ԶԼՄ-ներին, դա կվերածի ցանկացածի կյանքը մղձավանջի», — ասել է Սերգեյ Միխեևը RUSARMINFO-ի թղթակցին:
Главная / Без рубрики / Ղրիմի ղեկավարի այցը Հայաստան. Արևմուտքը կընդդիմանա, բայց Ռուսաստանը գոհ կմնա
Смотрите также
Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»
The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …