Նախօրեին Մոսկվայում 39-ամյա տաքսու վարորդի վրա իրականացվել է հարձակում: Միջադեպը տեղի է ունեցել Վերնանդսկու հ.20 շենքի մոտակայքում` առավոտյան 05:15- սահմաններում: RUSARMINFO-ի կողմից ճշտված տվյալներով, տուժածը ՀՀ քաղաքացի է: «Մեքենայի ուղևորը, սպառնալով օդաճնշական ատրճանակով, գումար է պահանջել: Ստանալով մերժում` հանցագործը կրակել է վարորդի վրա, ինչի արդյունքում վերջինս կորցրել է տրանսպորտային միջոցի ղեկի կառավարումն ու բարձրացել սալահատակի եզրաքարին: Դեպքի վայրից հանցագործը դիմել է փախուստի», — RUSARMINFO-ի թղթակցին հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչության մամլո ծառայության հերթապահ աշխատակիցը: Տուժած վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն: Ուդալցովա 16 հասցեում հաջողվել է ձերբակալել հանցագործության մեջ մեղադրվողին, ով 1992թ.-ին ծնված գործազուրկ տղամարդ է: Տաքսու վարորդի վրա հարձակված տղամարդու հանդեպ հարուցվել է քրեական գործ`«Կողոպուտ» հոդվածով:
Смотрите также
Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»
The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …