Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել օտարեկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրվող ՌԴ-ում ժամանակավոր կացության քվոտային տեղերի ավելացման վերաբերյալ: Համաձայն կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության, քվոտային տեղերը թիվը 128 055-ից աճել է 151 175-ի: «Քվոտային տեղերի ավելացումը պայմանավորված է Ուկրաինայի քաղաքացիների մեծ թվով, որոնք հարկադրված լքել են իրենց պետության տարածքը և Ռուսաստանում բնակվելու նպատակով ցանկանում են ստանալ ժամանակավոր կացության թույլտվություն», — ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ ԴՄԾ մամլո ծառայությունում RUSARMINFO-ին հայտնել են, որ քվոտային տեղերի ավելացումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին, դրանցից կարող են օգտվել առանց բացառության բոլոր օտարերկրացիները: «Որևէ սահմանափակում չկա: Քվոտաների թիվն ավելացել է բոլոր այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են ժամանակավոր կացության թույլտվություն ստանալ Ռուսաստանում»: Հիշեցնենք, որ քվոտային տեղերի ավելացման առաջարկով պետական իշխանություններին դիմել է դաշնության 38 սուբյեկտ, որոնցից 22-ում քվոտային տեղերը 70-ից 100%-ով տոկոսով սպառվել են: 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ ողջ Ռուսաստանում քվոտային տեղերը սպառվել են 55,3%-ով, ընդ որում` ՌԴ 19-ը սուբյեկտում` 80-ից 100%-ով:
Главная / Без рубрики / Ռուսաստանը գրեթե 20%-ով ավելացրել է օտարեկրացիների համար ժամանակավոր կացության քվոտային տեղերը
Смотрите также
Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»
The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …