ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել Լևոն Հայրապետյանի նկատմամբ: Քննիչների նոր վարկածի համաձայն, գործարարը մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 2010թ.-ին 700 հազ. դոլար հափշտակելու մեջ: ՔԿ-ի տվյալներով, գումարը պետք է ծախսվեր ԶԼՄ-ներում քարոզարշավ անցկացնելու ուղղությամբ` հասարակական կարծիքի միջոցով Իզմեստևի դատավարության վրա ազդելու նպատակով: «Այս մեղարդանքը մենք ստանում ենք արդեն չորրորդ անգամ, պարզապես այլ ձևակերպմամբ»,- RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Աննա Մալինինան: Գործի հետաքննությունը երկարաձգվել է մինչև 2015թ.-ի նոյեմբերի 25-ը, այս ժամկետի սպառումից հետո գործը կփոխանցվի դատախազություն: Դատախազության կողմից այս մեղադրանքի հաստատման դեպքում այն կփոխանցվի դատարան: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին լրանում է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը: «Իմ կարծիքով տնային կալանքի երկարացման հիմքեր չկան: Բայց ելնելով այն հանգամանքից, որ հետաքննությունը երկարաձգվել է, ՔԿ-ն կմիջնորդի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու նպատակով», — ասում է Լևոն Հայրապետյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին դատախազությունը վերադարձրել է Լևոն Հայրապետյանի գործը Քննչական կոմիտե մեղադրանքի ոչ բավարար հիմքերի պատճառով:
Смотрите также
Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»
The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …