Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղի մասին. «Մեզ համար այն արդեն հարազատ տուն է» — Rusarminfo
Воскресенье , Ноябрь 19 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղի մասին. «Մեզ համար այն արդեն հարազատ տուն է»

Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղի մասին. «Մեզ համար այն արդեն հարազատ տուն է»

Ռուսաստանյան գործարար Գերման Ստերլիգովը Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում խզել իր կապերը Լեռնային Ղարաբաղի հետ և մտադիր է պարբերաբար վերադառնալ այնտեղ: Ռուսաստանի առաջին ապրանքային բորսայի հիմնադիրը փոքր տնտեսություն է ձեռք բերել Ղարաբաղում, որին կհետևեն տեղացի իր ծանոթները: «Այն, որ մենք վերադարձել ենք մեր հայրենիք, չի նշանակում, որ հետ չենք գնալու Լեռնային Ղարաբաղ: Կարելի է ասել, որ մեզ համար այն արդեն հարազատ տուն է դարձել: Այնտեղ մենք ոչ մեծ տնտեսություն ունենք, մեր ջրաղացը, որտեղ ալյուր ենք մաղում», — ասել է Ստերլիգովը: Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարարը մի քանի ամիս շարունակ ընտանիքով բնակվեց ԼՂՀ Շուշի քաղաքում: Նախորդ շաբաթ նա վերադարձավ հայրենիք: Դոմոդեդևո օդանավակայան ժամանելուն պես գործարարին ձերբակալեցին ՌԴ սահմանապահները, բայց երկու ժամ տևած զրույցից հետո Ստերլիգովին ազատ արձակեցին: Հուլիսի սկզբին Ստերլիգովը ներառվեց Ադրբեջանի ԱԳ նախարարության ոչ ցանկալի մարդկանց ցուցակում: Երկրի իշխանությունները ռուսաստանցի գործարարին մեղարդում են սահմանի անօրինական հատման և ԼՂՀ-ում գտնվելու մեջ:    

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN