Միացյալ նահանգները Սիրիայում փնտրում են ռուսական զորքերի առկայության փաստեր: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցին Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշուա Էռնեստը հայտարարել է, որ ներկայումս Վաշինգտոնը վերստուգում է գործող նախագահ Բաշար Ասադին աջակցելու նպատակով Սիրիա ռուսական զորքեր ուղարկելու մասին ստացված հաղորդումները: «Դա ցնորք է, մամլո խոսնակը պարտավոր չէ ասել ճշմարտությունը, նրա խնդիրն է ստել` ելնելով սեփական պետության շահերից, այնպես, ինչպես
ինքն է դրանք ընկալում», — RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին: «Նման դատարկախոսությունն այլ մեկնաբանությունների արժանի չէ: Մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ սառը պատերազմի իրավիճակում: Ամերիկացիներն անդադար հրամցնում են այն տեղեկատվությունը, որն իրենց տեսանկյունից կարևոր է»,- ասում է Սատանովսկին: Հավելենք, որ նախօրեին իսրայելական Ynetnews պարբերականը տարածել էր տեղեկատվություն, թե իբր Ռուսաստանը Սիրիա է ուղարկում մի քանի հազար զինվորականներ, ինչպես նաև երկու ինքնաթիռ`Իսլամական պետության դիրքերի ուղղությամբ հարձակումներ կատարելու նպատակով:
Смотрите также
Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»
On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …