Пятница , 6 декабря 2024
amru
Главная / Без рубрики / Տնտեսական ինքնասպանություն. Հայաստանի արժութային քաղաքականությունը կտանի երկիրը փակուղի

Տնտեսական ինքնասպանություն. Հայաստանի արժութային քաղաքականությունը կտանի երկիրը փակուղի

«Հայկական դրամի «կայունությունը» հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր արժույթների արժեզրկման ֆոնին Հայաստանի տնտեսությունը կկանգնեցնի անխուսափելի հետևանքների առջև: Փորձագետները միակարծիք են, որ հայաստանյան իշխանությունների «կամակորությունը» ազգային արժույթի կուրսի պահպանման հարցում կհանգեցնի ինքնաչեզոքացման էֆեկտի: Երկար տարիներ է, ինչ արհեստականորեն պահպանվում է հայկական դրամի կուրսը, ժամանակին այս պատճառով անկում ապրեց երկրի ադամանդի ողջ բնագավառը, և աստիճանաբար ոչնչանում է այն ամենն, ինչը կապված է արտահանման հետ, RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանը: «Արտահանող երկիր դառնալու փոխարեն` Հայաստանն արեց հնարավորը սեփական արտադրության մնացուկների վերացման ուղղությամբ: Հայկական դրամի բարձր կուրսի պատճառով այսօր հնարավոր չէ երկրից արտահանել որևէ բան: Դրամի կուրսի բարձրացումը բխում է այն ընկերությունների շահերից, որոնք զբաղվում են Հայաստան ապրանքների ներմուծմամբ: Նրանք շահույթը գոյանում է շնորհիվ այն բանի, որ Հայաստանի բնակիչները գումարներ են ստանում Սփյուռքից և ծախսում են դրանք` գնելով այդ ապրանքները», — ասում է Սերգեյ Կալենջյանը: Փորձագետը վստահ է, որ ռուսական ռուբլու անկումը որևէ կապ չունի հայկական դրամի արժեզրկման հետ: Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրների պատճառը արտահանմանն ուղղված քաղաքականության լիովին բացակայությունն է: «Հայկական դրամի ներկայիս կուրսի պահպանման դեպքում, հատկապես` ներկայիս տնտեսական իրավիճակում, Հայաստանը կկորցնի նաև ռուսաստանյան շուկան», — կարծում է փորձագետը: Սերգեյ Կալենջյանի խոսքով, չնայած ներքաղաքական իրավիճակին, անհրաժեշտ է հաշվի առնել տնտեսական իրականությունը: Փորձագետը ստեղծված իրավիճակի հնարավոր ելք է համարում Հայաստանի տնտեսության արտահանման ոլորտների ձևավորմանն ուղղված քաղաքականության մշակումը: Կալեջյանի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունները դեռևս մտահոգ չեն երկրի արտադրության զարգացմանն ուղղված հնարավորությունների ստեղծման հարցով: «Ռուսաստանը լցված է Հայաստանից եկած փախստական գործարարներով: Հայկական համարվող արտադրանքի մեծ մասը, որը պետք է ներկրվեր Հայաստանից, իրականում արտադրվում է Ռուսաստանի տարածքում», — բացահայտելով հայկական արտադրանքի լիության գաղտնիքը Ռուսաստանի խանութներում` ասում է Սերգեյ Կալենջյանը: Հիշեցնենք, որ վերջին մեկ տարում հայկական դրամը արժեզրկվել է 15%-ով, մինչդեռ ռուսական ռուբլու անկումը կազմել է 46%: Տնտեսագետների կարծիքով, հայկական դրամի արժեզրկմանը կարելի է սպասել այս աշնան ընթացքում:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …