iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Суббота , 7 февраля 2026
amru
Главная / Без рубрики / Չկա էլեկտրացույց, չկա աուդիտոր. փնտրտուքին միացել են Հայաստանի էլեկտրական ցանցերը

Չկա էլեկտրացույց, չկա աուդիտոր. փնտրտուքին միացել են Հայաստանի էլեկտրական ցանցերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ փնտրում է աուդիտորի: ՀԷՑ-ի 2009-2014թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման բաց մրցույթը կիրականացվի ընկերության կողմից` համաձայն մշակված տեխնիկական առաջադրանքի: Աուդիտը կիրականացվի ՀԷՑ-ի, Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների ու Ռուսաստանի էներգետիկայի նախարարության վերահսկողությամբ: Նախորդ երկու ամիսների ընթացքում հայկական և ռուսական կողմերը համատեղ աշխատանք են տարել տեխնիկական առաջադրանքի մշակման ուղղությամբ, RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ-ի մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը` ընդգծելով, որ աուդիտի անցկացման մրցույթը հայտարարվել է նշյալ փաստաթղթի հիման վրա: Ընկերության մամլո քարտուղարը հայտնել է նաև, որ ի սկզբանե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում նախատեսվող աուդիտը բաժանված է եղել երկու մասի` ընկերության ներսում աուդիտի և էներգետիկ բնագավառում սակագնի կարգավորման հարցերով ՀԾԿՀ-ին խորհրդատվական աջակցություն տրամադրելուն: Նշենք, որ դեռևս օգոստոսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության ընտրության մասին` ՀԾԿՀ-ին նշյալ հարցում խորհրադատվական աջակցություն տրամադրելու նպատակով: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 16%-ով բարձրացնելու մասին որոշումը Հայաստանում զանգվածային ցույցերի անցկացման պատճառ դարձավ: Իրավիճակը փոքր-ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները առաջարկեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում (ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերության դուստր ձեռնարկություն) անցկացնել անկախ աուդիտ, ինչպես նաև խոստացան բնակչությանը փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի ավելացված մասը: Նշենք, որ խոստացված սուբսիդավորումը կառավարությունը մտադիր է իրականացնել Որոտանի կասկադ ՀԷԿ-ի վաճառքից ստացված միջոցների հաշվին:  

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop