Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ժամանակավոր կառավարություն. նախարարական պորտֆելների բաժանում Դավութօղլուի կողմից

Ժամանակավոր կառավարություն. նախարարական պորտֆելների բաժանում Դավութօղլուի կողմից

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է երկրի ժամանակավոր կառավարության կազմը, որում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացել է 11 նախարարական պորտֆել, Ժողովրդական հանրապետական կուսակցությունը` 5, իսկ Ազգային շարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները` երեքական նախարարական պորտֆել:

Նշենք, որ նախքան Դավութօղլու կողմից կառավարության կազմի ներկայացումը, Ժողովրդական հանրապետական և Ազգային շարժում կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն մասնակցի ժամանակավոր կառավարության ձևավորմանը:

Ժամանակավոր կառավարության ձևավորման համար Դավութօղլին ունի 5 օր: Եթե կուսակցությունների պատգամավորները մերժեն այդ առաջարկը, ապա նախարարական պորտֆելները կառաջարկվեն անկախ պատգամավորներին:

Ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը`արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմի ձևավորման հարցը քննարկման կարիք չունի, քանի որ կառավարությոնը որևէ կապ չունի ներկայումս երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի հետ և, հետևաբար, այն չի կարող կայունացնել իրավիճակը, RUSARMINFO-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

«Էրդողանը պայքարում է իշխանության համար, և իր վարչակազմի կողմից նախաձեռնված բոլոր քաղաքական քայլերն ուղղված են արտահերթ ընտրություններից առաջ ժամանակ շահելուն` սեփական հեղինակության վերականգնման նպատակով: Բայց մեծ հարցականի տակ է, թե արդյոք կուսակցությանը կհաջողվի բարելավել նախորդ ընտրությունների արդյունքները»:

Սատանովսկու խոսքով` որևէ մեկը չի կարող վստահությամբ ասել, որ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը հաջողության կբերի, և կհաջողվի կարգավորել վերստին ծագած քրդական հարցը:

Հիշեցնենք, որ 2015-ի հունիսի 7-ին Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, բայց 2002թ.-ից ի վեր առաջին անգամ այն կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը` զրկվելով միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորությունից: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու մի շարք փորձերը ձախողվեցին, արդյունքում 2015-ի նոյեմբերի 1-ին նշանակվեցին արտահերթ ընտրություններ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …