Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Նիկիտա Սիմոնյան. եթե արգելեն Հենրիխ Մխիթարյանի մուտքը Բաքու, ապա դա կլինի ֆուտբոլային կանոնների կոպիտ խախտում

Նիկիտա Սիմոնյան. եթե արգելեն Հենրիխ Մխիթարյանի մուտքը Բաքու, ապա դա կլինի ֆուտբոլային կանոնների կոպիտ խախտում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին կարող են արգելել մուտք գործել Բաքու, որտեղ 2015թ. հոկտեմբերի 23-ին Եվրոպայի մրցաշարի խմբակային փուլի շրջանակներում գերմանական թիմը կհանդիպի ադրբեջանական «Գաբալային»:

Նման բովանդակությամբ հոդված է հրապարակել ադրբեջանական azerisport.com կայքը` ընդգծելով, որ գերմանական թիմի մարզիկի մուտքի արգելքի պատճառ կարող է լինել այն հանգամանքը, որ Մխիթարյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ:

«Եթե խոսենք մարզական կանոններով, ապա Ադրբեջանը պարտավոր է թույլատրել Հենրիխ Մխիթարյանի մուտքը երկիր: Եթե մարզիկին թույլ չտան մասնակցել Գաբալա-Դորտմունդի Բորուսիա խաղին, ապա կամ Հենրիխ Մխիթարյանը կամ էլ ֆուտբոլային թիմը պետք է դիմի ՈՒԵՖԱ», — RUSARMINFO-ի հետ զրյուցում ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության տնօրենի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը:

Ադրբեջանը որևէ օրինական հիմքեր չունի, որպեսզի Հենրիխ Մխիթարյանին արգելի հանդես գալ իր իսկ ակումբի կազմում Ադրբեջանում: Եթե Բաքուն ստեղծի խոչընդոտներ, ապա դա կլինի ֆուտբոլային կանոնների կոպիտ խախտում: Տրամաբանությունից դուրս է քաղաքական պատճառներից ելնելով` Մխիթարյանին թույլ չտալ մասնակցել այդ խաղին, համոզված է ՌՖՄ-ի ղեկավարը:

Նիկիտա Սիմոնյանը նաև հիշեցրել է ՈՒԵՖԱ-ի փորձի մասին, որը քաղաքական տարաձայնությունների պատճառով երբեմն թիմերը տարբեր խմբերում է ներառում: Եվ եթե այս պարագայում միջազգային կազմակերպությունը թույլատրել է նույն խմբում հանդես գալ ադրբեջանական Գաբալային և գերմանական Դորտմունդի Բորուսիային, որի կազմում է Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը, ապա ՈՒԵՖԱ-ն պարտավոր է ապահովել ֆուտբոլիստի մասնակցությունը Ադրբեջանում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …