Մամլո ասուլիս RUSARMINFO-ում . կդառնա արդյոք Հարավային Կովկասը «կռվախնձոր» ՏԵՍԱՆՅՈՒԹ — Rusarminfo
Вторник , Август 22 2017
ВАЖНОЕ
Главная / Ասուլիսներ / Մամլո ասուլիս RUSARMINFO-ում . կդառնա արդյոք Հարավային Կովկասը «կռվախնձոր» ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մամլո ասուլիս RUSARMINFO-ում . կդառնա արդյոք Հարավային Կովկասը «կռվախնձոր» ՏԵՍԱՆՅՈՒԹ

RUSARMINFO-ի մուլտիմեդիա մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս`«Քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում. ռիսկերն ու կանխատեսումները» խորագրով, որին մասնակից փորձագետները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի և Արևմուտքի հնարավոր առճակատումը Հարավային Կովկասում, գնահատեցին քաղաքական ռիսկերն ու կանխատեսումներ արեցին տարածաշրջանային իրադարձությունների հնարավոր զարգացման շուրջ:

Ալեքսանդր ԳուսևՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար

Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում չեն սահմանափակվում առևտրատնտեսական հարցերով միայն, այլև ներառում են քաղաքական բաղադրիչը: Հարավկովկասյան հանրապետությունները ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգի կարևորագույն բաղկացուցիչներն են:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում կռվախնձոր կարող է դառնալ ոչ միայն Ուկրաինան, այլև Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը, քրդական հարցը, Թուրքիայում տիրող իրավիճակը: Ամերիկացիները ներկայումս օգտագործում են բոլոր հնարավորությունները, որպեսզի Ռուսաստանին ծնկի իջեցնեն, բայց Հարավային Կովկասը կռվախնձոր չի դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Հանրապետություններում ստեղծված իրավիճակի վրա շուտով կազդեն ինչպես բազմաթիվ ներքին, այնպես էլ արտաքին գործոններ, այդ թվում նաև` թուրքականը: Թուրքիան միշտ էլ եղել է Ադրբեջանի դաշնակիցը, և այն ամբողջությամբ կաջակցի Ադրբեջանին: Այդուհանդերձ, թուրքերը չեն կառուցի իրենց հարաբերությունները Ռուսաստանի դեմ առճակատման համատեքստում: Գուցե Թուրքիան այսօր ինքնուրույն դերակատար չէ, բայց երկրի իշխանությունը քաջ գիտակցում է, որ ԵՄ –ում անելիք չկա, և նրանց այնտեղ չեն սպասում:

Չինաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ևս գերագնահատված է. այդ երկիրը, բացի Հարավային Կովկասից, ունի ևս 8 պետություն «մետաքսե ճանապարհի» ուղղության վրա: Այդ իսկ պատճառով Հարավկովկասյան հանրապետությունները դիտարկվում են որպես համաշխարհային մետաքսե ճանապարհի մի մաս, բայց ոչ ավելին: Այն միջոցները, որոնք Չինաստանը նախատեսել է ներդնել Ղազախստանի տնտեսության զարգացման գործում, տասնյակ անգամներ ավելին է, քան այն գումարը, որը չինացիները մտադիր են ներդնել երեք հարավկովկասյան հանրապետություններում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը բազմաբևեռ բնույթ է կրում: Այդուհանդերձ, Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին արտաքին քաղաքականության շատ կարևոր գործոն էր: Ադրբեջանի գործող իշխանությունների պրագմատիզմը թույլ չի տալիս կառուցողական կերպով ներգրավվել ոչ ԱՊՀ, ոչ էլ ԵԱՏՄ կառույցներում: Վրաստանը բավականին հետևողական է արտաքին քաղաքականության իր գործողություններում և տնտեսական ոլորտում: Այն հստակ շարժվում է ամերիկյան ուղիով:

Բայց, չնայած Հարավային Կովկասի երեք հանրապետությունների արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների, Ռուսաստանն ազդեցություն ունի Հարավկովկասյան բոլոր հանրապետությունների, այդ թվում նաև` Վրաստանի վրա, որտեղ առկա է բավականին լուրջ ռուսամետ լոբբի, որն ընդդիմանում է ներկայիս իշխանություններին:

Սերգեյ Մարկեդոնով — ՌՊՀՀ տարածաշրջանի եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ 

Ես չէի հանգեցնի կովկասյան ողջ օրակարգը Արևմուտք – Ռուսաստան առճակատման

Օրինակ, Լեռնային Ղարաբաղի հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք փոխզիջումային դրույթներ, որոնք, ընդ որում, բազմիցս վերհաստատվել են ՌԴ նախագահի կողմից: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ առկա է սուր առճակատում և դիրքորոշումների տարաձայնություն: Եթե որպես օրինակ վերցնենք իսլամական սպառնալիքը` ԻՊ-ն, ապա այս հարցում ևս կան հստակ հնարավորություններ համագործակցության համար:

Ես չէի ասի, որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում ամենը միանշանակ հանգում է առճակատման փուլի:

Նույնը կարելի է ասել այլ դրվագների մասին: Թուրքիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ է, ընդ որում, այն պետությունն է, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ից հետո ունի ամենամեծ թվաքականով բանակը: Բայց Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը ես չէի նույնականացնի: Մինչդեռ Իրանի և Ռուսաստանի շահերն ու դիրքորոշումները տարբեր են, մասնավորապես` տնտեսական ոլորտում:

Ինչ վերաբերում է ազդեցության գործոններին, ապա ես չէի նշի, թե արտաքին գործոնն առավել կարևոր է ներքինից: Շարքային քաղաքացիների համար աշխարհաքաղաքականությունը հետաքրքիր չէ, բայց այն, որ կոմունալ ծառայությունների վճարները բարձրանում են, շատ կարևոր է նրանց համար: Ներքին գործոնները չի կարելի թերագնահատել: Ըստ իս` վերջին 10-ը տարիների ռուսաստանյան քաղաքական գիտության ամենամեծ սխալն այն է, որ մենք փորձում ենք բոլոր հետխորհրդային գործընթացները վերագրել ամերիկյան շահերին: Ես կցանկանայի, որպեսզի ռուսաստանյան քաղաքականությունը լիներ ավելի քիչ էմոցիոնալ և ավելի պրոֆեսիոնալ: Չի կարելի մտածել, որ այն ազդեցությունը, որը մենք այսօր ունենք, հարատև է, այդ ուղղությամբ անհրաժեշտ է անընդմեջ աշխատանք տանել:

Արթուր ԱտաևՌուսաստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիուտի (ՌԻՍԻ) կովկասյան ուսումնասիրությունների բաժնի ղեկավար

Ներկայիս քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավիճակում շատ դժվար է որակել Հարավկովկասյան տարածաշրջանը որպես մեկ ընդհանուր միջավայար: Այդ իսկ պատճառով գոյություն չունեն օբյեկտիվ նախադրյալներ, որպեսզի Արևմուտքի և Ռուսաստանի միջև կռվախնձոր դառնա Հարավային Կովկասը: Իհարկե, այնտեղ գործի է դրված հակակշիռների համակարգը, բայց, այդուհանդերձ, չի կարելի ուշադրություն չդարձնել սուբյեկտիվ գործոնների վրա: Քաղաքական առաջնորդության ֆենոմենը մի շարք կովկասյան պետություններում նոր երևույթ է քաղաքականության և քաղաքագիտության մեջ, և դրան պետք է լուրջ ուշադրությամբ հետևել:

Վլադիմիր ԵվսեևՀասարակականքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

Ռուսաստանի և Արևմուտքի առճակատմանը մենք կսպասենք ևս 5 տարի

Կովկասում իրավիճակի վրա ազդելու են գլոբալ գործընթացները: Ռուս-ամերիկյան հարաբերությունների ուղղությունը կնախագծվի 2020թ.-ից հետո, այսինքն` ևս 5 տարի մենք սպասելու ենք առճակատման: Այդ իսկ պատճառով Հարավային Կովկասում առաջիկա 5 տարիներին տիրելու է որոշակի անորոշություն: Ըստ ամենայնի, ռուս-վրացական հարաբերությունները չեն վատթարանա, դրանք կմնան ներկայիս մակարդակի վրա: Համենայն դեպս, ես չեմ տեսնում որևէ իրատեսական սցենար, բացառությամբ Վրաստանում բռնի իշխանափոխության, որպեսզի ռուս-վրացական հարաբերությունները վատթարանան:

Ես կցանկանայի, որպեսզի Ռուսաստանն առավել ակտիվ գործեր Հայաստանի տնտեսական ոլորտում, քանի որ, առաջնահերթ, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման այլ պատճառներ չկան:

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն, ըստ ամենայնի, կբարելավվեն, դա իմ անձնական կանխատեսումն է: Բարելավման օրինակ կարող է լինել ռադիոտեղորոշիչ կայանի կառուցումը: Այն անհրաժեշտ է որպես ռազմական օբյեկտ և ռազմական համագործակցության օրինակ: Իսկ եթե այդ կառույցը հայտնվի, ապա Ռուսաստանն ու Ադրբեջանը կվերականգնեն իրենց ռազմական համագործացկությունը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN