iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Суббота , 7 февраля 2026
amru
Главная / Без рубрики / Հակապատժամիջոցային դրոշմ. ԵՏՄ անդամ պետությունների ապրանքների վրա կփակցվի հատուկ մակնշում

Հակապատժամիջոցային դրոշմ. ԵՏՄ անդամ պետությունների ապրանքների վրա կփակցվի հատուկ մակնշում

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացրել է հայ արտահանողներին Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշման անհրաժեշտության մասին: «Ֆիզիկական և իրավաբանական անձանց անհրաժեշտ է տարաների վրա փակցնել հետևյալ տեղեկատվությամբ պիտակ`ապրանքի անվանումը, ծագման երկիրը, արտահանողի/կամ վերարտահանողի անվանումը», — նշված է պետծառայության հաղորդագրության մեջ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մակնշմանանհրաժեշտությունը պարզաբանել է՝ պայմանավորված ՌԴ-իտարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ անդամ-երկրների, այդթվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով:

Երկար ժամանակ է, ինչ արտահանվող ապրանքների մակնշման պահանջը կիրառվում է, և այն բացարձակապես որևէ կապ չունի Արևմուտքի և ՌԴ-ի միջև սահմանված փոխադարձ պատժամիջոցների հետ, RUSARMINFO –ի հետ զրույցում նշել է ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: ԵԱՏՄ տարածքում պարտադիր մակնշման շուրջ բանակցությունները վաղուց են տեղի ունեցել, և բոլոր պետություններն արդեն համաձայնել են պարտադիր կերպով մակնշել ապրանքները: Առևտրային ներկայացուցչի կարծիքով, մակնշման գլխավոր նպատակը սննդամթերքի անվտանգությունն է:

«Գոյություն ունի մակնշման մասին դրույթ, համաձայն որի ապրանքի տարայի վրա նշվում է դժվար ջնջելի և ջրակայուն տեղեկատվությունը, որը մանրամասնորեն բնութագրում է ապրանքը` դրա ծագումը, բաղադրությունը, արտադրման տարեթիվը, պիտանելիության ժամկետը: Եթե արտահանվում է պտուղ-բանջարեղեն, ապա այդ դեպքում մակնշվում է հենց տարան, որի վրա պետք է փակցված լինի ապրանքի մասին մանրամասն տեղեկությունը»:

Կարեն Ասոյանը կարծում է, որ մակնշման մասին որոշումը կօգնի բացառել հայկական անվան տակ` երրորդ երկրներից ՌԴ տարածք արգելված ապրանքներ ներկրելու հավանականությունը:

Համաձայն պարտադիր մակնշման պահանջի` մշակված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, Հայաստան ներմուծվող ղազախական, բելառուսական և ռուսաստանյան ապրանքները ևս կմակնշվեն: Դրույթը տարածվում է նաև ԵԱՏՄ տարածք ապրանք ներկրող երրորդ երկրների վրա:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop