Իրանի գազային փաստարկը. արտահանման ծավալների մեծացման մասին հայտարարությունն ունի քաղաքական նպատակներ — Rusarminfo
Вторник , Август 22 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Իրանի գազային փաստարկը. արտահանման ծավալների մեծացման մասին հայտարարությունն ունի քաղաքական նպատակներ

Իրանի գազային փաստարկը. արտահանման ծավալների մեծացման մասին հայտարարությունն ունի քաղաքական նպատակներ

Իրանյան Press TV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իրանը շահագործման է հանձնել գազի համակարգային նախապատրաստման նոր սարքավորումը, որը կօգնի պետությանը կրկնակի ավելացնել բնական գազի մատակարարումը Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան:

Իրանն այսօր ի վիճակի չէ կրկնակի ավելացնել գազի արտահանումը հետևյալ պատճառներով. առաջին, խիստ ավելանում է գազի պահանջարկը երկրի ներսում և էլեկտրաէներգիայի մշակման հարցում անցում է կատարվում գազին; երկրորդ, Իրանի գազային արտադրությունը հսկայական ներդրումների կարիքն ունի, որոնք նախատեսված չեն մինչև 2017թ., RUSARMINFO –ի հետ զրույցում նշել է ԱՊՀ երկրների ինստիտուտի կովկասյան բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

«Այս պատճառներից զատ, ոչ պակաս դերակատարում ունի նաև իրանյան գազի բարձր գինը Թուրքիայի համար, որը իրանյան գազի ամենախոշոր սպառողն է: Անկարան չի գնի ավելի մեծ ծավալով իրանյան երկնագույն վառելիքը, քանի որ ռուսաստանյան և ադրբեջանական գազը շատ ավելի էժան են», — համոզված է փորձագետը:

Եվսեևի կարծիքով, իրանյան երկնագույն վառելիքի երկու հավանական ներկրողներից Ադրբեջանն իր երկրում ծածկում է գազի ներքին պահանջարկը, իսկ իրանյան գազի վերարտահանումը դժվար թե նախատեսված է Բաքվի ծրագրերում: Միակ երկրիրը, որտեղ Իրանը կարող է ավելացնել գազի մատակարարման ծավալները, Հայաստանն է, բայց այն ևս հավելյալ վառելիքի կարիքը չունի, քանի որ երկիրը դանդաղ է զարգանում: Ստացվում է, որ գազի կամ այլ արտադրանքի արտահանման մասին իրանյան կողմի հայտարարությունները հետապնդում են զուտ քաղաքական նպատակներ:

«Նման հայտարարությունների օգնությամբ Իրանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Սա հնարավորություն է հանդես գալ որպես լուրջ դերակատար, որի հետ պետք է հաշվի նստել: Բացի այդ, Իրանի ղեկավարությանն անհրաժեշտ է ցույց տալ երկրի բնակչությանը, որ պետությունն արագընթաց զարգանում է, իսկ ընտրված քաղաքականությունն արդարացված է: Նրանց առջև դրված է վերընտրվելու խնդիրը», — կարծում է փորձագետը:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Թեհրանն ու «վեցնյակը» հաջողությամբեզրափակեցին Իրանի ատոմային ծրագրի շուրջ բանակցությունները: Թեհրանը համաձայնեց զգալիորեն սահմանափակել ուսումնասիրություններն այս ոլորտում և հրաժարվեց ատոմային զենք ստեղծելու կամ ձեռք բերելու փորձերից: Պատժամիջոցների չեղարկման դիմաց «վեցնյակն» ու Թեհրանը համաձայնեցին ակտիվացնել տնտեսական համագործակցությունը` ապահովելով Իրանի մուտքը դեպի արտաքին շուկաներ:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN