Վրաստանն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին որպես գրգռիչ — Rusarminfo
Воскресенье , Ноябрь 19 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Վրաստանն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին որպես գրգռիչ

Վրաստանն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին որպես գրգռիչ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ է ժամանել Վրաստան: Այցի շրջանակում Ստոլտենբերգը մտադիր է Վրաստանի իշխանությունների հետ քննարկել երկրի` Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու հետ կապված հարցեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ տեղի կունենա նաև դաշինքի ուսումնավարժական կենտրոնի բացման արարողությունը: Սա Թբիլիսիի ամենախոշոր նախագիծն է դաշինքի հետ:

Վրաստանը ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է որպես Ռուսաստանի գրգռիչ: ՆԱՏՕ-ի նպատակն է թույլ չտալ վերաինտեգրում հետխորհրդային տարածքում, RUSARMINFO-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի առաջատար փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:

«ՆԱՏՕ-ին ձեռնտու չէ հետխորհրդային տարածքում հզոր ուժակենտրոնի ստեղծումը, որը կկարողանա մրցակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Նրանց նպատակն է ԵՏՄ հավանական մասնակիցներին հեռացնել Ռուսաստանից: Այդ նպատակով օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ, այդ թվում նաև` դատարկ խոստումներ` Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ, ինչը բացարձակ սուտ է», — համոզված է փորձագետը:

Փորձագետի կարծիքով, նման դատարկ խոստումներ մշտապես տրվում են նաև Մոլդովային և Ուկրաինային, որոնց դաշինքը «ստում է ինչպես անմիտների»:

Ալեքսանդրովը նշում է, որ ՆԱՏՕ-ն անդադար հզորացնում է Վրաստանի ռազմական ներուժը, բայց, ինչպես ցույց տվեց 2008թ.-ի «օգոստոսյան պատերազմը», նրանց ջանքերն անիմաստ էին: Վրաստանը մինչև օրս չի կարող վերականգնել իր մարտունակությունը, և նրա հնարավորությունները ռազմական ոլորտում բավականին սահմանափակ են: 

«Թբիլիսին ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին` իր ռազմական խնդիրները լուծելու նպատակով, բայց ՆԱՏՕ-ի խնդիրը, չընդգրկելով Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմի մեջ, չվերցնելով իր վրա որևէ իրական պատասխանատվություն, ռուս-վրացական հարաբերություններում լարվածություն պահպանելն է», — համոզված է փորձագետը:

ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունները հաստատվել են 1992թ.-ին, երբ անկախություն ստացած Վրաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին: 2003թ.-ի հեղափոխությունից հետո Վրաստանը սկսեց ձգտել ՆԱՏՕ-ի հետ կապերի ամրապնդմանը` այդ դաշինքին անդամակցելու հեռանկարով: 2008թ.-ի հունվարի 5–ին նախագահական ընտրություններին զուգահեռ` Վրաստանում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքների համաձայն, վրաց քվեարկողների 77 տոկոսը կողմ արտահայտվեց ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN